Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Էլինար Վարդանյան. Հայաստանում այսօր առկա է իրական այլընտրանքային գաղափարների և նախագծերի անհրաժեշտություն

«Պատգամավորական փուլից հետո, ինձ մոտ օբյեկտիվորեն առաջացել էր թայմ-աութի անհրաժեշտություն։ Փուլ, որի ընթացքում պետք էր որոշ բաներ ավելի լավ հասկանալ, որոշ հարցերի այլ տեսանկյունից նայել, ինչ-որ բաներ վերաիմաստավորել, անել հետևություններ։ Կա նաև պարզ մարդկային պատասխանատվության խնդիր՝ քանի դեռ ես ապրում եմ Հայաստանում, իմ ընտանիքը ապրում է Հայաստանում, ես պետք է փորձեմ իմ հնարավորությունների սահմաններում օգտակար լինել պետությանը, փորձել մի լավ բան անել, փորձել ինչ-որ բան շտկել։ Ինձ դժվար է՝ շատ շատերի նման մի կողմ քաշվել, չունենալ տեսակետ և սպասել վերջում հաղթողի կողմը անցնել»։ Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Նա ստեղծել է «Այլընտրանքային նախագծեր խումբը», որը հասարակական կառույց է եւ անդամները ներկայացնում են հանրային կյանքի տարբեր ոլորտներ՝ տնտեսություն, իրավունք, քաղաքականություն, կրթություն և այլն։

Խոսելով խմբի մասին՝ Էլինար Վարդանյանն ասաց, որ «Այլընտրանքային նախագծեր» խմբի ստեղծման գաղափարը պատկանում է Վահե Հովհաննիսյանին․ «Ի սկզբանե , հիմքում ուներ հստակ նպատակ՝ այս պահին չունենալով որոշումների կայացման վրա ազդեցության որևէ խողովակ, չլինելով երկրի կառավարման համակարգում, մենք տարբեր խնդիրների շուրջ մշակում ենք մեր առաջարկները, լուծման մեր տարբերակները։ Մենք որոշեցինք մեր փորձն ու ունակությունները ներդնել՝ մշակելու և առաջարկելու ցավոտ ու կարևոր խնդիրների շուրջ սեփական, այլընտրանքային լուծումները։ Մենք մեր առաջարկները, մտահոգությունները, մտավախությունները, լուծման սեփական տարբերակները ներկայացնելու ենք կառավարությանը, քաղաքական ուժերին, հասարակությանը, նախատեսում ենք նաև ակտիվ աշխատել միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների գործընկեր կառույցների հետ։ Ակնհայտ է, որ Հայաստանում այսօր առկա է իրական այլընտրանքային գաղափարների և նախագծերի անհրաժեշտություն, որոշեցինք նախաձեռնել այս ձևաչափը։ Հայաստանում, ցավոք, հաճախ պոպուլիզմն ու հարմարվողականությունն է գերիշխում։ Քննարկումների արդյունքում գործունեության դաշտը որոշվեց ընդլայնել, և մենք այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մենք ներգրավելու ենք հանրային կյանքի բազմաթիվ ոլորտների մասնագետներ՝ տնտեսության, իրավունքի, կրթության և այլն։ Հիմա միայն սկիզբն է, ժամանակը ցույց կտա՝ որ ուղղությունը հետագայում ավելի կկարևորվի»։

-«Այլընտրանքային նախագծեր» խումբը իր մտահոգությունն է հայտնել նաեւ Փաստաբանների պալատում տեղի ունեցոց խմորումների վերաբերյալ։ Ինչպե՞ս եք դուք այդ խնդրի լուծումը տեսնում։

-Դա մեր հրապարակած առաջին փաստաթղթերից մեկն էր։ Խնդիրը ներառում է մեծ թվով շահառուների, շատ ավելի մեծ, քան միայն փաստաբանական համայնքը։
«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել է լուծման իր տարբերակը՝ ոչ թե անձնական, անհատական մակարդակով, այլ այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան առողջացնել ոլորտը: Դա խմբի և մեր փորձագետների պատրաստած առաջարկն է։ Իսկ երեկ ես հանդես եմ եկել առաջարկով մեկ այլ կարևոր, անընդհատ լայն ֆորմատով քննարկվող հարցի վերաբերյալ, ինչպիսին կոչումների և շքանշանների թեման է:
Եվ ասյտեղ նույնպես մենք վեր ենք կանգնել խնդրի անհատական մակարդակով քննարկումից և առաջարկել ավելի համակարգված մոտեցում։ Վաղը կներկայացվեն նոր խնդիրներ և կառաջարկվեն լուծման կոնկրետ տարբերակներ: Այս նպատակով մենք մշտապես աշխատելու ենք նոր անհատների, դեմքերի, ոլորտային մասնագետների, գործիչների հետ, որոնց ձայնը ներկա քաղաքական իրականության պայմաններում լսելի չէ։ Կարևոր թեմաների շուրջ փորձելու ենք ապահովել բազմակողմանի քննարկում: Գիտեք, շատ գործիչներ ուներ լծակներ, ազդեցության խողովակներ, իրենց վստահված ոլորտներ, չեն իջնում հեռուստաընկերությունների եթերներից, բայց իրականում ոչինչ չունեն ասելու և չեն պատկերացնում առաջընթացի համար ինչ է պետք անել։ Սա է մեր իրականությունը։

-Ինչո՞վ եք զբաղվում այժմ, գործեր ունե՞ք որպես փաստաբան:

-Պրակտիկ փաստաբանական գործունեությամբ ես վաղուց չեմ զբաղվում, թեև մեծ հարգանքով եմ վերաբերվում այդ մասնագիտությանը։ Հինգ տարի լինելով ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ես փորձել եմ առավելագույնս անել, երբեք չեմ խուսափել ամենաբարդ հարցերի քննարկումից, բարդ իրավիճակներից, և գուցե նաև իրավաբանական մտածողության շնորհիվ երբեք չեմ մտել մանր ինտրիգների, մահր շահերի տիրույթ։ Այսօր իրավաբանի իմ գիտելիքները, մարդու իրավունքների վերաբերյալ իմ գիտելիքները և տարիների ընթացքում ձեռք բերած փորձը ես փորձում եմ փոխանցել ուսանողներին: Եվ դա անում եմ մեծ պատասխանատվությամբ։ Եվ, իհարկե, իմ աշխատանքային ժամանակի մեծ մասը անցնում է «Այլընտրանքային նախագծեր» խմբում, որի ծավալները գնալով մեծանում են։

Մանրամսները՝ Hraparak.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>