«Բարսելոնայի» խաղացող Ժերար Պիկեն կարող է հեռանա՞լ Իսպանիայի ֆուտբոլի հավաքականից
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ այլևս հանդես չի գա Իսպանիայի հավաքականի համար, եթե այդպիսի որոշում կայացնի «Բարսայի» ղեկավարությունը:
«Ես, իհարկե, կարող եմ շարունակել խաղալ Իսպանիայի հավաքականի համար, որովհետև իսպանացիների զգալի մասը համամիտ չէ իշխանությունների գործողությունների հետ, սակայն եթե «Բարսայի» ղեկավարությունը որոշում կայացնի, որ ես չպետք է ներկայացնեմ Իսպանիայի հավաքականը, ապա ես պատրաստ եմ լքել այն մոտ ժամանակներս»,- նշել է Պիկեն:
Zham.am