Նիկոլ Փաշինյանի վախերը ժամանակի հետ աճում են
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Նիկոլ Փաշինյանի վախերը ժամանակի հետ աճում են։ Երեկ ԱԺ մուտքի անցակետում ՊՊԾ աշխատակիցները մեր լրագրողից պահանջել են բացել հեռախոսի էկրանը, որպեսզի հավաստիանան, որ հեռախոսը «մուլյաժ չէ»:
Հարցին, թե երբ եւ ինչու է նման որոշում ընդունվել, աշխատակիցներից մեկն ասել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, չմանրամասնելով, թե ում անվտանգության մասին է խոսքը: Եվ բացատրել է․ «Հեռախոսի փոխարեն կարող են պայթուցիկ նյութ մտցնել խորհրդարան»։
Ուշագրավ է, որ ընդամենը մեկ օր առաջ նման պահանջ չէին ներկայացնում: Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրն էր, որին ներկա էր նաեւ վարչապետ Փաշինյանը, այսինքն՝ անվտանգության խստացված ռեժիմը գործում է միայն վարչապետի այցի օրերին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

