Իսպանիացի ոստիկանները ծեծում են հանրաքվեին մասնակցող կատալոնացիներին. բախումներից տուժածների թիվը հասել է 761-ի (Լուսանկարներ, Տեսանյութ)
Իսպանական Կատալոնիայում ավարտվեց անկախության հանրաքվեն, որն ուղեկցվում էր բախումներով՝ ոստիկանության և բնակչության միջև։ Իսպանիայի կառավարությունը պահանջել էր դադարեցնել երկրի Սահմանադրական դատարանի կողմից անօրինական ճանաչված հանրաքվեի անցկացումը:
Քվեարկության եկած կատալոնացիները ընտրատեղամասերի մոտ բախումներ են ունեցել իսպանացի ոստիկանների հետ: Վերջիններս փորձում են մուտք գործել ընտրատեղամասեր՝ բռնություն գործադրելով կատալոնացիների նկատմամբ:














Zham.am

