Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Դիտել նաև
Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը
Արարատ Միրզոյանը Փաշինյանի հետ մեկնում է Ֆրանսիա․ կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին
Իշխանափոխությունից հետո Արարատ Միրզոյանը թանկարժեք կապիտալ է ձեռք բերել
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Միրզոյանը Չինաստան է մեկնում
Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում: Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մեզ հաջողվեց մոտեցնել մեր դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ։ Բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերն այս հարցի շուրջ, որոնց մասին բազմիցս հայտնել ենք», - ասել է Միրզոյանը:
Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման թեմային։
«Մենք չէինք չեղարկել մոսկովյան հանդիպումը, հետաձգել էինք այն։ Եվ որոշակի հարմար պահի կգործարկենք հետաձգված հանդիպումը։ Դա կարող է տեղի ունենալ Մոսկվայում կամ այլ քաղաքում։ Վայրի ընտրությունն, իհարկե, կարևոր է, բայց գործընթացի վրա չափազանց էական ազդեցություն չունի», - ասել է Միրզոյանը։

