«Ադրբեջանն իր առաջարկները ներկայացրել է ոչ թե «օրերս», այլ կես ամիս առաջ». Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արարատ Միրզոյանին
Խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները, որոնց մասին նախօրեին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե «օրերս», այլ 15 օր առաջ։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով փետրվարի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները, ըստ որի՝ Ադրբեջանը խոչընդոտում է բանակցային գործընթացին, իսկ Հայաստանը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։
«Հայկական կողմը կրկին թույլ է տալիս մանիպուլյացիաներ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հետ կապված և, ներկայանալով որպես կառուցողական կողմ, փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»,-նշել է ադրբեջանցի պաշտոնյան՝ հերթական մեղադրանքները հասցեագրելով հայկական կողմին։
Zham.am