ՀՀ-ն Սիրիային և Թուրքիային օգնություն ցուցաբերելու ուղղությամբ կազմակերպչական աշխատանքներ է տանում
Դիտել նաև
Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք»
Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից
Թրամփը որոշեց, որ իր գլխավոր դաշնակիցը Միջին Արևելքում ո՛չ Թուրքիան է, ո՛չ էլ Իսրայելը, այլ ...
49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով
Լաթաքիայում իրավիճակը մտահոգիչ է
Պաշտոնական Երևանը դեռևս քննարկում է երկրաշարժից տուժած Թուրքիային մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրման հարցը։ «Նոր զարգացումներ լինելու դեպքում, օպերատիվ կերպով կտեղեկացնեմ»,-24News-ին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք տրամադրման վերաբերյալ որոշում կա։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից 24News-ին փոխանցեցին, որ Հայաստանը պատրաստ է համապատասխան օգնություն ցուցաբերել Սիրիային և Թուրքիային: Եվ այժմ այդ ուղղությամբ կազմակերպչական աշխատանքներ են տարվում։

