Երուսաղեմի Հայոց պատրիարքը խնդրել է, որ Վլադիմիր Պուտինի անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը
Դիտել նաև
Ռուսաստանից սկսել են վախենալ
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Փետրվարի 6-ին Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովը և հանդիպում ունեցել Ն.Ա.Տ. Նուրհան Պատրիարք Մանուկյանի հետ, այս մասին հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։
Հանդիպման ընթացքում Պատրիարք Սրբազան Հայրը դեսպանին խնդրել է, որ իր խնդրանքը փոխանցի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նրա անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը և Ադրբեջանից մայր հայրենիք վերադարձվեն մեր ռազմագերիները:

