Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի
Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Պատերազմ Արցախում
ՔՊ-ի պաստառը պոկելու համար տղային տարան ոստիկանություն, հայտնվեց հոգեբուժարանում ու ինքնասպան եղավ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ոչնչով չի տարբերվում Աննա Վարդապետյանից. Տաթևիկ Սողոյան Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան ՔՊ-ականներն ասում են՝ չգիտենք ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ, սա նշանակում է, որ բան է փոխվել. Ռուբեն Մելիքյան Կներեք, բայց իշխանությունների ասածը «Գյուլնազ տատու» հեքիաթներից է. Լարիսա Ալավերդյան Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Արդարադատության նախարարն իրավունք չունի նման պատասխան տալու. Հովհաննես Իշխանյան Փաշինյանի և Ալիևի «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է Հայաստանում ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ

Բա ու՞ր կորան Վազգեն Սարգսյանի, Ադրբեջանի դիրքորոշումները, ամո՛թ տեսանյութի հայ հեղինակներին. Հոխիկյանը` Ազատության տեսանյութի մասին

Հայաստանում գործող ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է մի տեսանյութ, որը բացահայտ պատվեր է, ուղղակի դժվար է հասկանալ՝ պատվերը իջեցվել է Նիկոլ Փաշինյանի, թե ԱՄՆ-ի կողմից։

Սովորական հայ քաղաքացին երբ նայում է տեսանյութը, բնականաբար չի խորանա մանրամասների մեջ, բայց երբ մասնագետի աչքով ես նայում, պարզ երևում է ինչպես լրագրողական էթիկայի ցածր որակը, այնպես էլ անորակ, «տապոռ» քարոզչությունը։

Սովորաբար լրագրողական համայնքին չեմ անդրադառնում, բայց «Ազատության» այդ տեսանյութն այնքան անորակ ձևով էր սարքած, որ պիտի մի քանի դիտարկում անեմ։

1․ ԱՄՆ Պետդեպի իբրև թե գաղտնազերծված փաստաթղթերից երևում է, որ 1997-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու Ֆրանսիան միասին իրականում ուզում էին լուծել Արցախյան հակամարտությունը, դրան կողմ էր նաև ՀՀ այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց ղարաբաղցիները չթողեցին, դեմ հանդես եկան։

Ըստ տեսանյութի՝ հիմնական պայքարը գնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ղարաբաղից Երևան եկած Ռոբերտ Քոչարյանի միջև, ու դրա համար ԼՏՊ-ն 1998-ին հրաժարական տվեց։ Ոչ մի խոսք չկա Վազգեն Սարգսյանի մասին։ Չէ՞ որ այդ տարիներին հենց Վազգենն էր Հայաստանի քաղաքականության հիմնական դերակատարը։ Բա ի՞նչ եղավ հանկարծ Սպարապետի դիրքորոշումը, կորա՞վ, թե՞ հանձնարարություն է եկել ամեն ինչ բարդել ղարաբաղցիների վրա, որպեսզի առաջ տարվի «ամեն ինչի մեղավորը ղարաբաղցիներն են» զզվելի ու անբարո թեզը։

2․ Լավ, ասենք թե Լևոն Տեր-Պետրոսյանին հենց Արցախցիները խանգարեցին հանձնել հայկական հողերն ու լավ ապրել, բա ի՞նչ եղավ Ադրբեջանի դիրքորոշումը։ Տեսանյութից սովորական հայ մարդը տպավորություն է ստանում, որ առաջարկված հրաշք տարբերակին կողմ էր Ադրբեջանը, միայն մենք էինք դեմ։

Ինչո՞ւ «Ազատությունը» իրեն նեղություն չի տվել ԱՄՆ Պետդեպի փաստաթղթերից «գաղտնազերծել» մի հատ էլ Ադրբեջանի դիրքորոշման մասին փաստաթուղթ։ Գուցե հենց Ադրբեջա՞նն էր հիմնական խանգարողը։

Իհարկե, Ադրբեջանն էր, և այդ մասին կան բազմաթիվ գրավոր ապացույցներ, բայց տվյալ պատվերի տրամաբանության մեջ դա չէր տեղավորվում։ Տվյալ տեսանյութում պետք էր Ադրբեջանից խաղաղասեր հարևան ցույց տալ, հետևաբար Ադրբեջանի ագրեսիան ու քայքայիչ գործողությունները բանակցության ժամանակ չպետք է ցույց տրվեր։

Եվ իհարկե, այս էժանագին ու բացահայտ երևացող պատվերով տեսանյութի վերջում գնում է անթաքույց գովք այն մասին, թե ինչքան լավ կապրեինք բոլորս, եթե 1997-ին տայինք Արցախի 6 կամ 7 շրջանները՝ այնտեղ ապրող մեր ավելի քան 150,000 հայրենակիցների անորոշ ապագայով։ Հետն էլ շեշտադրումներ են անում, թե գազատարերն ու նավթատարերը կանցնեին մեր երկրով, բոլորս կապրեինք գոհ ու երջանիկ։

Սովորական հայ մարդու մոտ տպավորություն է ստեղծվում, որ կարող էինք խուսափել 2020-ի պատերազմից ու շուրջ 5000 զոհից, եթե 1997-ի այդ առաջարկն ընդունեինք։

Հասկանում ենք, որ խորքում քարոզչություն կա, որ սպասվող պատերազմներից էլ կարող ենք խուսափել, եթե հիմա թշնամուն հանձնենք մեր հայրենիքն ու ապրենք անհայրենիք տականքների օրակարգով։

Իրականում, սիրելի հայրենակիցներ, «Ազատության» տեսանյութի հետևում երևում են Նիկոլի երկար ականջները՝ արդարացնելու իր դավաճանությունը, իսկ դա արվում է հենց «Ազատության» միջոցով, քանի որ այսօր ԱՄՆ-ն խնդիր ունի մեր երկրից հանել ռուսական զորքերը։ Կրկին գնում է աշխարհաքաղաքական առևտուր, որտեղ փորձ է արվում որպես մանրադրամ օգտագործել հայկական հանրությանը։

Զզվելի է, անբարո է, հակալրագրողական է։ Առաջին հերթին ամոթ տեսանյութի հայ հեղինակներին։

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>