Երեւանի կենտրոնում 24-ամյա աղջիկը դանակահարել է իրեն դիտողություն անող անցորդին (Տեսանյութ)
Երևանի Մաշտոցի պողոտային հարակից այգում սեպտեմբերի 22-ին դանակահարություն է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դանակահարողը 24-ամյա աղջիկ է եղել, իսկ տուժողը վիճաբանող աղջիկներին դիտողություն արած անցորդ: Վերջինս կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք ծախից ախտորոշմամբ տեղափոխել են «Արամյանց» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատել են:

