Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ
12
Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Պատերազմ Արցախում
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Փաշինյանը կրակեց ինքն իր ոտքին․ «Կարճ ասած» ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը Կեցցե՜ն Նիկոլն ու ՔՊ-ն. կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. Կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկի դրույքաչափը Կայծակի հարվածից կամրջի փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին. ՓԾ Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել ճահճից. Խամենեիի ռազմական խորհրդական Մեր ժողովրդի 51%-ը մերժել է իրենց, իսկ թե ինչպես են ձեռք բերել 49 %-ը, կպարզվի. Բագրատ սրբազան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները. Նարեկ Կարապետյան 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին

120 հազար հայի և Երևան-Ստեփանակերտ անվտանգային համակարգը զոհաբերելով չի կարելի կոմունիկացիաներ բացել. Բենիամին Մաթևոսյան. Տեսանյութ

Ողջույններ Ձեզ, հարգելի գործընկերներ

Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հանրային լսումների կազմակերպիչներին։ Սա շատ կարևոր քայլ է Լաչինի միջանցքի ճգնաժամի վերաբերյալ այլընտրանքային տեսակետները ինստիտուցիոնալ տեսքի բերելու ուղղությամբ։ Այլընտրանքային տեսակետներ պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, որը գործողություններով ու հայտարարություններով ընդգծում է, որ չի պատրաստվում ներքաշվել անգամ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցային գործընթացին։

• Կարևոր է, որ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցները տեսնեն, որ իրենք միայնակ չեն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգում միջանցքի և առհասարակ արցախահայության ինքնորոշման իրավունքի խնդիրը շարունակում է մնալ ամենակարևոր հարցերից մեկը։

Կարևոր է նաև, որ մեր միջազգային գործընկերները, մեր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունը, մեր բնական դաշնակիցը Իրանի Իսլամական Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում մեր գործընկերները (ԱՄՆ և Ֆրանսիա) արձանագրեն, որ այն մոտեցումը, ըստ որի պաշտոնական Երևանը չի ներգրավվելու Լաչինի միջանցքի շուրջ բանակցություններում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման թեման չբարձրաձայնելը Հայաստանում առանձին մարդկանց դիրքորոշման արտացոլումն է, այլ ոչ թե հասարակական և քաղաքական կոնսենսուսի արտահայտություն։

• Կոնկրետ խոսելով Լաչինի միջանցքի շրջափակման թեմայի մասին՝ պետք է նշել, որ բացի հայատյացության դրսևորումից և Արցախի պետականությունը, իսկ դրա հետ մեկտեղ՝ Ստեփանակերտ-Երևան անվտանգության ամբողջական համակարգը կազմաքանդելու ցանկությունից, միջանցքի շրջափաումը ուղղակի հետևանք է այն բանի, որ 2022 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին Վաշինգտոնում և Պրահայում խմբագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։ 

Հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը բաց էր պահում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, իսկ Վաշինգտոնի և Պրահայի գործընթացները տեղի ունեցան Արցախի նկատմամբ Բաքվի ինքնիշխանության ճանաչման տրամաբանությամբ։ Եթե պաշտոնական Երևանը ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս և համաձայն է, որ այլևս չի մասնակցի Արցախի ապագայի շուրջ բանակցություններին և այս գործընթացը թողնի «միջազգային երաշխավորների կամքին, որոնք պետք է որոշակի երաշխիքներ տան հայերի իրավունքների պաշտպանության համար», ապա սա ինքնաբերաբար նշանակում է, որ Արցախի հանքերը Ադրբեջանի սեփականությունն են, և ԼՂՀ պաշտպանության բանակը պետք է լուծարվի, իսկ Լաչինի միջանցքը նույնպես լինի Ադրբեջանի վերահսկոշության տակ։ Նախկինում բանակցությունների ողջ ընթացքում Արցախի վերջնական կարգավիճակը պետք է նույնական լիներ Լաչինի միջանցքի կարգավիճակին (եթե Արցախը պիտի լիներ անկախ պետություն, ապա Արցախն ու Հայաստանը կապող կյանքի միջանցքը պիտի լիներ ԼՂՀ-ի մաս, եթե Արցախը միանար Հայաստանին, կյանքի ճանապարհը նույնպես պիլի լիներ Հայաստանի մաս): Օգտվելով Վաշինգտոնի և Պրահայի գործընթացներից՝ պաշտոնական Բաքուն փակեց միջանցքը՝ դրանով իսկ իրագործելով ԼՂՀ տարածքից հայերի արտաքսման սցենարներից մեկը։

• Քանի որ խնդիրը զուտ քաղաքական է, ուրեմն լուծումը պետք է նույնպես լինի քաղաքական (ոչ թե տեխնիկական՝ նոր ճանապարհ բացել, օդային միջանցք բացել եւ այլն) և դրսևորվի նրանում, որ պաշտոնական Երևանը կրկին պետք է հայտարարի, որ ինքը երաշխավորն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, ինչը կզրոյացնի Պրահայի և Վաշինգտոնի պայմանավորվածությունները, ինչպես նաև հնարավորություն կտա մեր դաշնակիցներին (բնական և ռազմավարական), պաշտպանելով պաշտոնական Երևանի դիրքորոշումը, վերադառնալ խնդրի լուծման տարբերակին, ըստ որի Արցախի կարգավիճակի հարցը կմնա բանակցությունների հաջորդ փուլին։

• Միևնույն ժամանակ, կարևոր է ասել, որ այն դիրքորոշումը, ըստ որի պաշտոնական Երևանը կրկին պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորը, չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի սահմանազատման և սահմանագծման գործընթացի իրականացումից, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացից (ընդ որում՝ բոլոր կոմունիկացիաները, և ոչ միայն նրանք, որոնք պետք է անցնեն Հայաստանի տարածքով)։Կայուն և խաղաղ Հարավային Կովկասը, ակտիվորեն աշխատող տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցություններով, հենց Հայաստանի ռազմավարական շահերի արտահայտումն է։ Բայց դա հնարավոր չէ անել Ղարաբաղի 120.000 հայերի էթնիկ զտումների գնով, նրանց ինքնորոշման հիմնարար իրավունքի ժխտման գնով:

• Վերոնշյալի համատեքստում այս դահլիճի ներսում հավաքված քաղաքական ուժերը, ԱԺ շենքից դուրս նրանց պոտենցիալ գործընկերները պետք է կարողանան ինստիտուցիոնալ տեսք տան այս մոտեցումը, պետք է գտնեն փոխգործակցության արդյունավետ ձևաչափեր, որոնք կապահովեն քաղաքական փոփոխությունների իրականացումը Հայաստանում, ինչը կհանգեցնի բանակցային այն սկզբունքների փոփոխությանը, որոնք պաղտպանում են Հայաստանի ներկայիս իշխանությունները և որոնք հակասում է ոչ միայն կառավարության ծրագրին ու իշխող քաղաքական ուժի նախընտրական խոստումներին, այլև Երևանի և Ստեփանակերտի ռազմավարական շահերին։

Քաղաքական խնդիրները պետք է ստանան քաղաքական լուծումներ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>