Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Սեդա Սաֆարյանը կատարել է կոպիտ կարգապահական խախտում, որը հիմք է, որպեսզի ՍԴ-ն դադարեցնի նրա լիազորությունները․ Սոս Հակոբյան

«Սեդա Սաֆարյանը 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովում հրապարակային կերպով հանրության առաջ երդվելուց խոսքը սկսել է հետևյալ բառերով. «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելով….»

Սա նշանակում է երկու բան.

1. Սեդա Սաֆարյանը 2022 թվականի դեկտեմբերի 16-ից գիտակցում է, որ ինքը Սահմանդրական դատարանի դատավոր է,

2. Հանրությունը, այդ թվում՝ ՀՀ դատարանների բոլոր դատավորները 2022 թվականի դեկտեմբերի 16-ից իմացել են և գիտակցել են (կամ ողջամտորեն կարող էին իմանալ և գիտակցել), որ Սեդա Սաֆարյանը այլևս Բարձր դատարանի, նույն ինքը Սահմանադրական դատարանի դատավոր է։

Այսինքն, ՀՀ բոլոր դատարանների դատավորնեը, որտեղ Սեդա Սաֆարյանը հանդես է եկել որպես որևէ անձի ներկայացուցիչ ամենաուշը դեկտեմբերի 16-ից հստակ իմացել են, որ գործ ունեն ոչ թե փաստաբանի հետ, այլ օրինակ՝ օրենքների սահմանադրականությունը որոշող Բարձր դատարանի դատավորի հետ, որը դատական իշխանության ինստիտուցիոնալ մակարդակում օժտված է ամենաբարձր հեղինակությամբ։

Հիշեցնենք, որ կա ապացույց, որ դեկտեմբերի 28-ին Սեդա Սաֆարյանը իրականացրել է փաստաբանական գործունեություն (նույն ինքը՝ ներկայացուցչություն)։ Այսինքն, Սեդա Սաֆարյանը մի կողմից ուղղակիորեն խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, քանի որ դրա համաձայն ՍԴ դատավորը չի կարող նույնիսկ անհատույց հիմունքներով հանդես գալ որպես ներկայացուցիչ կամ տրամադրել խորհրդատվություն (բացառությամբ, եթե ներկայացներ իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց)։

Մյուս կողմից (դիտարկելով դրա խորը բովանդակային մասը), Սեդա Սաֆարյանը կատարել է ևս մեկ վարքագծի կանոնի խախտում՝ ըստ էության օգտագործելով իր՝ դատավորի պաշտոնի հեղինակությունը` ի շահ իրեն կամ այլ անձի (Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, քանի որ իր գործերով դատարանները իմացել են, որ գործ ունեն պաշտոնը ստանձնած ՍԴ դատավորի հետ։ Դեռ հլը պարզ չէ, թե վերջինս երբ է դիմել Փաստաբանների պալատ իր լիազորությունների դադարեցման համար։ Եթե ներկայացուցչության կանոնի խախտումը Սահմանադրական դատարանի համար հիմք է Սեդա Սաֆարյանին «նկատողություն» հայտարարելու համար, ապա դատավորի հեղինակությունը օգտագործելը ի շահ այլ անձի էական կարգապահական խախտում է, որը հիմք է, որպեսզի Սահմանադրական դատարանը դադարեցնի Սեդա Սաֆարյանի լիազորությունները որպես ՍԴ դատավոր։

Մի կարևոր հանգամանք էլ՝ դիտարկելով դեկտեմբերի 16-ը որպես մեկնակետ (երդում տալու օրը), որտեղից սկսած Սեդա Սաֆարյանը իրավունք չուներ լինել փաստաբան, ես օգտագործում եմ աշխարհի երեսի բոլոր իրավաբանների համար անվիճելի փաստարկ առ այն, որ Սեդա Սաֆարյանը կատարել է կոպիտ կարգապահական խախտում։ Քանի որ, հանրությանը արդեն սեպտեմբերի 15-ից հայտնի էր, որ Սեդա Սաֆարյանը շուտով աներկբա ստանձնելու է ՍԴ դատավորի լիազորությունները, այսիքն՝ իրականում քննությունը Սեդա Սաֆարյանի կողմից Սահմանադրությունը և օրենքները ոտնահարելու մասին կարելի է սկսել հենց սեպտեմբերի 15-ից սկսած։

Ամփոփելով. Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր պարտավոր են նախաձեռնել քննություն Սեդա Սաֆարյանի կողմից կոպիտ կարգապահական խախտում կատարելու հիմքով։ Հակառակ պարագայում՝ Սահմանդրական դատարանի դատավորները անգործությամբ կհեղինակազրկեն Սահմանադրական դատարանը և իրենց որպես ՍԴ դատավորների։ Հ.Գ. երդման հղումը մեկնաբանությունների մեջ»։

Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>