Մարդ, որն արդեն պետք չէ. Սաակաշվիլիի վերջին ջանքերն ու տեսանյութը՝ ապագայից
Ուկրաինայի արտգործնախարարությունը կոչ է արել Վրաստանին իրենց քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել Կիև: Վրաստանի էքս-նախագահը նախօրեի դատական նիստում պատգամել էր, որ մահից հետո իր սիրտը թաղեն Ուկրաինայում: Մեդիափորձագետի կարծիքով՝ աշխարհին հյուծված մարմինը ցույց տվող սկանդալային գործիչը մարմնի լեզվով ասում է՝ Վրաստանում չստացվեց կրկնել հեղափոխությունը, գոնե ֆիզիկապես փրկեք ինձ: