Կարսում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը եռակողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ, հայտնում է Անադոլու գործակալությունը: Աքարը, Հասանովը և Բուրչուլաձեն հանդիպել են Կարս նահանգի Սարիղամիշ քաղաքում։
Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ռազմական պատրաստության և համագործակցության հարցերի շուրջ։
Նախարարները փետրվարի 2-ին Սարիղամիշում կհետևեն 2023 թվականի ձմեռային զորավարժությունների ընթացքին։
Աղբյուրը՝ tert.am