Արտակ Բուդաղյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից. նրան կփոխարինի Արմեն Գյոզալյանը
Դիտել նաև
Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով զինված ուժերում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի կայքից:
Հրամանագրերից մեկով Արտակ Բուդաղյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում է նշանակվել Արմեն Գյոզալյանը, որը մինչ այս զբաղեցնում էր հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի փոխհրամանատարի պաշտոնը (2021-ի սեպտեմբերից)։

