Նույնականացվել է հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը
Դիտել նաև
Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազին. Սպիտակցի Հայկոյի որդին կմնա ազատության մեջ
Ոտքից գլուխ սա քաղաքական հետապնդման պրոցես է. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)
ԱԳՆ-ի մոտ բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն. «5 իրավապաշտպաններ»
1 տոննա կոկաինի գործով կալանավորվածները ազատ են արձակվել․ նրանք ԱԺ նախկին պատգամավորի ընկերության աշխատակիցներ են. «Ժողովուրդ»
Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման վերաբերյալ, նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Ադրբեջանի կողմից հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է: Զոհված զինծառայողը սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը։
Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող,այս պահի դրությամբ անհետ կորած զինծառայողները երկուսն են։ Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 225 է:

