500 մարդ կդառնա գործազուրկ. Ո՞ր շուկան է հաջորդը
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, կդադարեցվի «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը։ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը, ըստ որոշ տեղեկությունների, առավոտվանից ուժայինների հետ կայցելի տոնավաճառ, որպեսզի կազմակերպեն տոնավաճառի փակման գործընթացը։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն 500 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը․ Մալաթիայի հագուստի շուկայում 550 տաղավար է գործում։
ՔՀՏԱ տեսչական մարմինը տոնավաճառի գործունեությունը կասեցնելու որոշում է ընդունել, քանի որ տնտեսվարողը հակահրդեհային կանոնների արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ «Մալաթիա» տոնավաճառից հետո կփակվի «Գնունի» շինանյութի շուկան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

