Շուրջ մեկուկես ամսյա ընդմիջումից հետո դարձյալ քննվում է «Սիլվայի գործը»․ Ուղիղ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) քննում է «Սիլվայի գործը», այն է՝ ընթանում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր։ Նիստի սկզբում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ Ռ․ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ։ Ուստի պաշտպանը խնդրել է անցնել դռնփակ ռեժիմին, որպեսզի ներկայացնի անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը։
Դռնփակ նիստից հետո դատարանը որոշել էր հետաձգել նիստը։

