ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին վանկարկումների ներքո գնացել է Ռուսաստանի ԱԳՆ
Դիտել նաև
Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պուտինի պատասխանները Թրամփին
Ըստ կրեմլյան հավաստի աղբյուրներից մեկի՝ Մոսկվան պատրաստվում է լայնածավալ հակաադրբեջանական արշավ սկսել Ռուսաստանում
Թուրք վերլուծաբանը վճռական քայլեր է սպասում Փաշինյանց, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ
Մեդվեդևը նշել է Պուտինի և Թրամփի՝Ալյասկայում հանդիպման հինգ հիմնական արդյունքներն Ռուսաստանի համար
Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանում առաջ է եկել երկու տեսակետ
Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին գնացել է ՌԴ ԱԳՆ՝ հավատարմագրերի պատճենները հանձնելու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դեսպանի մեքենան կանգնել է Ռուսաստանի ԱԳՆ–ի շենքի մոտ։
Լին Թրեյսիին դիմավորել են մի խումբ ուսանողներ։ Նրանք հանրահավաք են կազմակերպել և բողոքել, որ ԱՄՆ–ն միջամտում է ռուս–ուկրաինական հակամարտությանը` զենք մատակարարելով Կիևին։
Ուսանողները վանկարկել են. «ԱՄՆ–ն ահաբեկիչ երկիր է»։
Հիշեցնենք, որ Լին Թրեյսին նախկինում ԱՄՆ դեսպանն էր Հայաստանում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am

