Հայկական կողմին փոխանցված զինծառայողի մարմինը նույնականացնելու համար փորձաքննություն է նշանակվել
Դիտել նաև
Հայաստանի զինված ուժերը Հունաստանում զորավարժությունների են մասնակցում
Ինչո՞ւ չեն նախատեսում թոշակառու գնդապետների, գեներալների վերադարձը ծառայություն
74 օր է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել
Պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մայրը չի հավատում, որ որդին ինքնասպանություն է գործել. Տեսանյութ
«18-20 տարեկան տղերքի ոտները լվանալու ու ջուրը խմելու ա». Կարեն Հովհաննիսյան
Հունվարի 27–ին Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացնելու համար դատագենետիկական փորձաքննություն է նշանակվել, նույնականացման գործընթացը շարունակվում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հունվարի 27–ին հաղորդել էինք, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:
Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող,այս պահի դրությամբ արդեն 2–ն են։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է: