Թեհրանում ՀՀ դեսպանությունը ցավակցել է երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Դիտել նաև
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը
Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար
Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան
Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Նախօրեին Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք 5.9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով տուժել է 816 մարդ, երեք մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը:
Newizv.ru-ի հաղորդմամբ, երկրաշարժի հետեւանքով երկու քաղաքներում և 70 գյուղերում ավերվել է շենքերի 20-50 տոկոսը։ Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են եղել, սակայն արդեն էլեկտրականությունը վերականգնվել է։ Իշխանությունները նահանգ են ուղարկել փրկարարների խումբ՝ 500 մարդ։
Թեհրանում Հայաստանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

