Փորձ է կատարվում ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները․ իրանագետ
«Հակաիրանական լրատվամիջոցներով այս պահին փորձ է կատարվում հնարավորին ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները՝ փորձելով ցույց տալ, թե այս երկիրն իբր անպաշտպան է և հրահրել խուճապ, մինչդեռ իրանական ՀՕՊ-ը, դատելով առկա տեղեկատվությունից, աշխատել է հնարավորին արդյունավետ, իսկ վնասված մի քանի օբյեկտները չունեն խիստ կենսական նշանակություն Իրանի պաշտպանական համակարգի համար»,- տելեգրամյան ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ուշագրավ է, որ մեր հարևան և բարեկամ պետությունը հարձակման է ենթարկվել հենց այն ժամանակ, երբ Իրանի փրկարարական ծառայությունները ներգրավված են եղել Խոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման գործում»,- գրում է նա։
Հիշեցնենք, որ գիշերը հարվածային անօդաչուներով գրոհ է եղել Իրանի վրա. փորձ է կատարվել խոցել մի քանի կարևորագույն ռազմական օբյեկտներ Թավրիզ, Սպահան քաղաքներում։ Տեսախցիկը ֆիքսել էր պայթյունի պահը Սպահան քաղաքում։