«Մարտական եղբայրությունը կարևոր գործոն է». ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Հայոց բանակի տոնը
Դիտել նաև
Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը վրդովեցուցիչ է որակել «Դոժդ» հեռուստաալիքի՝ ահաբեկչությունը հայերի վրա «գլորելու» կեղտոտ փորձերը
Լոնդոնի «սրտում» բացվեց Հայաստանի դեսպանության՝ մեր գրպաններին 16 միլիոն ֆունտ ստերլինգ «նստած» շենքը (տեսանյութ)
Արցախի Հանրապետությունը արդեն կերել են, հիմա հերթը Հայաստանի Հանրապետությանն է. Լևոն Հայրյան (տեսանյութ)
ՌԴ-ն հյուպատոսությու՞ն կբացի Սյունիքում
Դեսպանատներում օր վերցնելը՝ շահութաբեր առևտուր
Հայաստանում ՌԴ դեսպանատունը ՀՀ ԶՈւ կազմավորման 31-ամյակի առթիվ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության բոլոր զինծառայողներին և քաղաքացիներին։
«Մարտական եղբայրությունը դարեր շարունակ ամրապնդել է ռուս և հայ ժողովուրդների սերտ ու բազմազան կապերը, ավելի ամուր դարձրել դրանք։ Այսօր` ճակատագրական մարտահրավերների պայմաններում, դա կարևոր գործոն է մեր երկրների անվտանգության և ինքնիշխանության ապահովման գործում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 31-ամյակը։