Իրանում զինված հարձակում է իրականացվել Ադրբեջանի դեսպանատան վրա. կա մեկ զոհ. ֆոտոշարք, Տեսանյութ
Դիտել նաև
Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան
Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
Իրանի ԱԳՆ-ն խնդրանքով դիմել է հարևան երկրներին
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման առնչությամբ։
Հայտարարության համաձայն՝ 2023 թվականի հունվարի 27-ին, Բաքվի ժամանակով առավոտյան ժամը մոտ 8:30-ին, զինված հարձակում է իրականացվել Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա։
Հարձակվողը, զինված «Կալաշնիկով» ինքնաձիգով, ներխուժել է անվտանգության կետ և սպանել անվտանգության ծառայության պետին։ Հարձակումը հետ մղելիս վիրավորվել են նաև դեսպանատան անվտանգության երկու աշխատակից։ Նրանց վիճակը բավարար է։ Ներկայումս հարձակման դեպքի մանրամասները պարզվում են։
Zham.am

