Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ»

Հաց բերողի վերաբերյալ փորձաքննությունը կատարվել է օրենքի տառին համապատասխան

«Հրապարակ»-ը գրում է․

Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» դաշինքի պատգամավոր, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդության հիմքում ներկայացրել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռերին» հաց հասցրած, հանրությանը հայտնի դարձած Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան գործը, որը քննվում է 2017-ից ի վեր։

Հանրային մեծ հնչեղություն ստացած այս գործը պարբերաբար քննարկվել է հանրային տարբեր շրջանակների կողմից, դիցուք՝ այդ ժամանակվա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը 2019-ին մեղավորների մի մեծ ցանկ հրապարակեց, որը գլխավորում էր նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով, ըստ Հովհաննիսյանի, ի պաշտոնե պարտավոր էր ստուգել կալանքի օրինական լինել-չլինելու հանգամանքը։ Հովհաննիսյանը հռետորական հարց էր հնչեցրել՝ այդ ինչո՞վ առաջին փորձաքննության պատասխանը չէր բավարարել քննիչին ու դատախազին, որ նույն օրը որոշեցին նշանակել մեկ այլ փորձաքննություն։

Ուշագրավ է, որ երբ Փաշինյանն ընդդիմություն էր, ինքն էլ էր Արթուր Դավթյանին կարգում այս գործով թիվ մեկ մեղավոր եւ պատասխանատու, 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը «Քուանշ» վերտառությամբ՝ խորհրդարանում ունեցած իր հայտնի ելույթում, որտեղ թվարկում էր գլխավոր դատախազի «մեղքերը», ներառել էր նաեւ Հաց բերողի սպանությունը։ Բայց հեղափոխությունից հետո Դավթյանն առաջիններից մեկը կրոնափոխ եղավ, որի համար Փաշինյանը նրան հետագայում շնորհեց գեներալ-լեյտենանտի կոչում՝ թողնելով, որ պաշտոնավարի մինչեւ իր ժամկետի ավարտը եւ մոռանալով թե՛ իր հայտարարած քուանշը, թե՛ Դավթյանի մեղքերը։

Որն է բժիշկ Արմեն Չարչյանի մեղքը: Բանն այն է, որ 2016 թ. դեկտեմբերի 30-ին Հաց բերողը կալանքից ազատվեց միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ, որն արձանագրեց, որ նրա առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի հետ, սակայն այդ որոշումից 1 օր անց քննիչը կրկնակի փորձաքննություն նշանակեց: Երկրորդ փորձաքննությունը կատարվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, հանձնաժողովի կազմում մի խումբ բժիշկներ են ընդգրկվել, այդ թվում՝ նաեւ բժիշկ Չարչյանը։

Հանձնաժողովի երկրորդ եզրակացությունից հետո Հաց բերողին կրկին կալանավորեցին. նոր եզրակացությամբ՝ նրա առողջական վիճակն անհամատեղելի չէր համարվել կալանքի հետ: Սակայն մենք արդեն գրել ենք, որ, նախ` բժշկական հանձնաժողովը փաստաթղթերի հիման վրա էր եզրակացություն տվել, քանի որ Արթուր Սարգսյանը բժշկական հետազոտություն չէր անցել, հանձնաժողովին չէր ներկայացվել: Եվ ամենակարեւորը՝ Արմեն Չարչյանը եզրակացությանը կից հատուկ կարծիք էր գրել` հատուկ շեշտելով, որ եթե Արթուր Սարգսյանին կարողանային զննել, գուցե եզրակացությունն այլ կլիներ։ Եվ մի փաստ էլ` ի վերջո եզրակացությունը կազմվել է կոլեկտիվ մարմնի` հանձնաժողովի կողմից եւ ընդամենը խորհրդատվություն է` պատկան մարմինը կարող էր փոխել խափանման միջոցը, առանց այդ եզրակացության: Եվ հիմա բազում պաշտոնյաների եւ անձանց մեղքը մեկ անձի վրա դնել, ով հատուկ կարծիք է գրել, եթե ոչ անբարոյականության, ապա զավեշտի թեմա կարող է դառնալ:

Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը մեղավորների շարքում առանձնացրել էր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի անունը: Ըստ Հովհաննիսյանի՝ վերջինս պատասխանատու էր հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար: Ի դեպ, որոշ տեղեկություններով՝ ՊՈԱԿ-ի փորձագետներից մեկն է իրավապահներին ցուցմունք տվել, թե պարտադրված են եղել նման կեղծ եզրակացություն տրամադրել։ Մենք զրուցեցինք ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի հետ, ով վստահեցրեց, որ ամեն բան եղել է օրենքի տառին համապատասխան, եւ, իհարկե, չընդունեց իր անմիջական պատասխանատվությունը՝ ասելով, որ ի պաշտոնե իր գործառույթն էր՝ կազմակերպել նման փորձաքննություն: Սակայն չցանկացավ պատասխանել մեր հարցին՝ ինքը հայտնվե՞լ է իրավապահների ուշադրության տիրույթում կամ` այս գործով ունի՞ որեւէ կարգավիճակ, բայց պնդեց, որ եզրակացությունը կազմելիս որեւէ պարտադրանք չի եղել։

Չգիտես ինչու, չցանկացավ փորձագետների մասին էլ տեղեկություն տրամադրել․ «Նախաքննություն է ընթանում, եւ մեկնաբանություններ անելիս կաշկանդված ենք օրենքով, իսկ ինչ վերաբերում է տրված եզրակացությանը, այն օրենքի տառին ու ստորակետին համապատասխան է»: Մեր ճշտող հարցին՝ Հաց բերողի հիվանդությունը համատեղելի՞ է եղել կալանքի հետ, Հովսեփյանը հիշեցրեց, որ, համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ հաստատված եւ այդ ժամկետում գործող՝ «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի» 37-րդ կետի, ոսկրամկանային համակարգի հիվանդություններից անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերեւի հիվանդություն) պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում դասվում է բացառապես այն դեպքում, երբ դրսեւորվում է ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների եւ համակարգերի ֆունկցիայի արտահայտված եւ կայուն խանգարումներով, ինչն ունի որոշիչ նշանակություն, քանի որ այն ժամանակ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության 825-Ն որոշման վերը նշված 37-րդ կետի մեկնաբանությամբ թվարկված երեւույթներից բոլորի միաժամանակյա առկայությունը պարտադիր է: Այսինքն` տվյալ հիվանդության ծանր պրոգրեսիվող ընթացքից զատ, օրգանների եւ համակարգերի ֆունկցիայի արտահայտված եւ կայուն խանգարմամբ զուգորդման պայմաններում է միայն հնարավոր այդ հիվանդությունը դասել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքը:

«Այսպիսով` օրենսդրական կարգավորումների պայմաններում ստացվում է, որ այն դեպքում, երբ որեւէ անձ տառապում է Բեխտերեւի հիվանդությամբ, որը, սակայն, չի զուգորդվում օրգանների եւ համակարգերի ֆունկցիայի արտահայտված եւ կայուն խանգարումներով, ապա նրա հիվանդությունը նման դրսեւորմամբ չի կարող դասվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքում»,- ասաց մեր զրուցակիցը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>