Ադրբեջանն այժմ էլ դասեր է տալիս ԱՄՆ-ին ի դեմս Պետդեպի ներկայացուցիչ Փրայսի. «Կոչ արեք ՀՀ-ին կատարել իր պարտավորությունները»
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխանել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի այն հայտարարությանը, որ անհրաժեշտ է ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
«Պետական դեպարտամենտի հարգելի ներկայացուցիչ, «Ադրբեջանի Ղարաբաղի շրջան» բեռներ տեղափոխող ավելի քան 1000 մեքենաներ ապացուցում են հակառակն այն բանի, ինչ դուք ասացիք հունվարի 24-ին։Տեղին կլիներ կոչ անել հայկական կողմին կատարել իրենց պարտավորությունները և դադարեցնել անօրինական գործողությունները», - գրել է Հաջիզադե Twitter-ի իր միկրոբլոգում։
Zham.am
Dear @StateDeptSpox, more than 1000 of vehicles bringing supply into the Karabakh region of Azerbaijan proves the opposite what you said on January 24 (https://t.co/lSbgtfigC2). It would be appropriate to call on the Armenian side to fulfill obligations & stop illegal activities!
— Aykhan Hajizada (@Aykhanh) January 25, 2023