Եգիպտոսի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին առաջիկա օրերին կայցելի Հայաստան։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը։
«Այցը նախատեսված է, բայց կխուսափեմ այս պահին հստակ օր ասել։ Հստակություն լինելու դեպքում պաշտոնական հաղորդագրություն կտարածենք։ Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում»,- ասաց Մարգարյանը։
Եգիպտոսի նախագահի այցը տարածաշրջանային է։ Բացի Հայաստանից, նա կայցելի նաև Ադրբեջան։
Եգիպտոսի նախագահն առաջին անգամ կժամանի Հայաստան։

