Դիտավորություն ա՝ բենզինի բան չի. զոհված զինվորի հայրը հերքում է հրեշավոր հրդեհի պաշտոնական վարկածը. Տեսանյութ
15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի՝ մինչ այժմ հայտնի պաշտոնական միակ վարկածը օրեցօր ավելի շատ հարցեր է առաջացնում: Մահացածների հարազատների մի մասը ևս համոզված է, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ:
Դիտավորության հնարավորության մասին է խոսում Արտակ Ասրյանը, որը որդուն՝ 19-ամյա Ռոստոմին, կիրակի է հուղարկավորել հայրենի Հոբարձի գյուղում: