Տրոլեյբուսը վթարի է ենթարկվել Մյասնիկյան պողոտայում, չեն աշխատել արգելակները. կան 1 տասնյակից ավելի վիրավորներ (լուսանկարներ)
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Օպերատիվ են գործել փրկարարները, Երևանի 1-03 շտապօգնության խմբերը և Երևանի ճանապարհային ոստիկանները։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանն ու Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը։ Ժամանել է նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը։




