Թուրքիայի պաշտպանության նախարար. Ղարաբաղը կազատագրվի օկուպացիայից
"Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անքակտելի մասը և վաղ թե ուշ այն կազատվի օկուպացիայից": Այդ մասին այսօր Բաքվում հայտարարեց Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին:
"Մենք Ադրբեջանի հետ գործ ունենք որպես մեկ միասնություն: Մեր ուժը դա Ադրբեջանի ուժն է, իսկ Ադրբ եջանի ուժը դա Թուրքիան է, և մենք դա հաստատում ենք բոլոր հարթակներում: Զորավարժությունները դա մեր համագործակցության մի մասն են, և այն շարունակվելու է, և որտեղ մասնակցելու են էլ ավելի մեծ քանակությամբ զինվորականներ",- վերջում նշել է Ջանիքլին:
Zham.am