Պապիկյանը չի կարա կապ ունենա 15 զինվորի մահվան հետ․ քաղաքական շահարկումները սին են. Տեսանյութ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով լրագրողի հարցին՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արդյոք չպե՞տք է հրաժարական տա հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքից հետո, որի հետևանքով 15 զինծառայող զոհվեց, պատասխանել է. «Պաշտպանության նախարարն այս ամենի հետ որևիցե ձևով չի կարող կապ ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքը ամբողջովին արել է, և էդ քաղաքական սակարկումները նախարարի վերաբերյալ՝ սին, անտեղի եմ համարում, որովհետև այն բարեփոխումները, որ նա իրականացնում է, նաև այն պատասխանատվությունը, որ ինքն իր վրա վերցրել է պատերազմից հետո… նա համաձայնություն է տվել էդ վիճակում բանակը վերցնել և սկսել բարեփոխլ»,- նշել է Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am