Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ
12
Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ Պատերազմ Արցախում
Ընդդիմադիրնե՛ր, հենց հիմա պետք է միավորվենք․․․ մեզ մի անելիք է մնացել․ Արեգնազ Մանուկյան Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, քայլեր կանենք. Սամվել Կարապետյանը խոսեց Նպատակը ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելն է. ԲՀԿ–ն պահանջում է վերաքվեարկություն երկու տեղամասերում Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան «Վախկոտ անհող ես դու, ձայների գող ես դու...». Ռուբեն Մխիթարյանի նոր սուպեր հիթը ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք՝ որքան հեռու տանող նպատակներ ունեն. Էլինար Վարդանյան ԿԸՀ-ն կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թուլ չտալ ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը. Տոնոյան Կամ պետք է ԿԸՀ որոշումները բեկանվեն, կամ լինի վերաքվեարկություն 2 տեղամասերում, կամ ընդհանուր վերաքվեարկություն ՀՀ ողջ տարածքում. Օրբելյան ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը «Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Հրատապ. Արեգնազ Մանուկյանը քննչական բաժնում է «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները (ուղիղ) Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Արեգնազ Մանուկյանի տուն ներխուժած «իրավապահները» գնացել են, Մանուկյանը գնալու է քննչական բաժին Ընդունված որոշումները անհապաղ ենթակա են դատական բողոքարկման ամենաքիչը՝ ԲՀԿ կողմից. փաստաբան Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Առավոտյան ուղիղ ժամը 7:30-ին ներխուուժել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Փաշինյանը կրակեց ինքն իր ոտքին․ «Կարճ ասած» ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը Կեցցե՜ն Նիկոլն ու ՔՊ-ն. կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. Կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկի դրույքաչափը Կայծակի հարվածից կամրջի փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին. ՓԾ

«Մեր պատմության ամենաճակատագրական ժամանակաշրջանում ենք». Դավիթ Բաբայան

«Հաճախ ստեղծվում է մի շատ հետաքրքիր իրավիճակ, որոը դժվար է հասկանալ հասարակ, իսկ երբեմն, նույնիսկ քաղաքականապես հասուն մարդու համար։ Եվ սա հմտորեն օգտագործում են նրանք, ովքեր համապատասխան խաղեր են խաղում։ Հարցի էությունը հետևյալն է. կարելի՞ է ազնվության ու պարկեշտության, հայրենասիրության ու ազգային շահերին նվիրվածության չափանիշներ համարել ժողովրդի ու հասարակության համար հաճելի, ճիշտ գաղափարների, կարգախոսների ու մոտեցումների հնչեցումն։

Ամենավտանգավորը ճակատագրական ժամանակներն են, երբ ճիշտ գաղափարներ ու մոտեցումներ հնչեցնող «գործիչների» թիվը երկրաչափական աճ է գրանցում։ Սա միանգամայն օբյեկտիվ է, քանի որ որքան դժվարանում է երկրի ու հասարակության վիճակը, այնքան հասարակությունը փրկիչներ է փնտրում, լավ լուրերի սպասում, դառնում է սենտիմենտալ։ Եվ հենց այդպիսի ժամանակ է կտրուկ ավելանում դեմագոգների, շահարկողների, սրիկաների, ներարկված ու ներթափանցված տարրերի թիվը, ովքեր հետապնդում են իրենց նեղ եսասիրական, անձնական քաղաքական, ֆինանսական և այլ նպատակները, գիտակցաբար կամ անգիտակցաբար օգնելով թշնամուն։ Նրանք մի տեսակ կեղծ մարգարեներ են: Արդյո՞ք կեղծ մարգարեները կամ «մութ» ուժերի ներկայացուցիչները ի սկզբանե ստոր նպատակներ են բարձրաձայնում։

Ո՛չ, իհարկե, նրանք դիմում են բարության, արդարության, եղբայրության, հայրենասիրության, ճիշտ և սուրբ հասկացություններին, իրենց ճղելով գոռում այդ գաղափարներին իրենց հավատարմության և հանուն իրենց զոհաբերելու պատրաստակամության մասին: Եվ միայն ամենավերջում, երբ ամեն ինչ արդեն ընթանում է այնպես, ինչպես իրենք են պլանավորում, բացահայտվում են այդ օբյեկտների և սուբյեկտների իրական նպատակներն ու խնդիրները: Ցավոք սրտի, այդ դեպքում երբենմ արդեն ուշ է լինում իրավիճակը փոխելու համար, կամ այն շտկելը ահռելի կորուստներ ու զոհողություններ է պահանջում։ Իհարկե, օրհասական ժամանակներում հասարակության մեջ կան նաև նորմալ մարդիկ, իսկական հայրենասերներ և ժողովրդին նվիրված մարդիկ։

Պարզապես քաղաքականության առանձնահատկություններն այնպիսին են, որ հենց այդ սուտ մարգարեներն են ճակատագրական ժամանակներում ամենաբարձր բղավողները և ամենաշատը թվաքանակով։ Մինչդեռ կեղծ մարգարեների և դեմագոգների չեզոքացումը միանգամայն անհրաժեշտ է, ընդ որում՝ առանց դրա անհնար կլինի չեզոքացնել գոյաբանական բնույթի արտաքին սպառնալիքները։ Այո՛, պետք է հասկանալ, որ առանց ինքնամաքրման, առանց տարբեր տեսակի չարիքներից ազատվելու անհնար է լինելու փրկել երկիրը։ Երբ խոսում ենք ճիշտ և հոգուն հարազատ գաղափարներ հնչեցնելու մասին, կարևոր է հասկանալ, որ կան մի շարք առանցքային բաղադրիչներ, որոնք պետք է հաշվի առնել։ Նախ, դա ժամանակի և վայրի գործոն է:

Տարբեր ժամանակներում արտահայտված նույն միտքը կարող է բոլորովին այլ ազդեցություն ունենալ, ավելի շատ սպառնալիքներ ստեղծել, քան օգուտ տալ: Սա ոչ մի դեպքում չի նշանակում, որ պետք է հրաժարվել ազգային գաղափարներից ու իղձերից կամ մոռացության մատնել դրանք, ամենևին էլ: Սա նշանակում է խուսափել այս գաղափարների շահարկումներից, առանց պատճառի նրանց անընդհատ օգտագործումից, ինչը կարող է նաև արժեզրկել դրանք։ Շատ կարևոր է նաև, թե ով է այդ գաղափարները հնչեցնում։ Իսկական հայրենասերներն ու պրոֆեսիոնալները, մարդիկ, որոնց սիրտն ու հոգին իսկապես ցավում է ժողովրդի և պետության համար, ամեն օր, ամեն ժամ անդադար չեն ճռռա իդեալներին իրենց նվիրվածության, ժողովրդի համար իրենց զոհաբերվելու պատրաստակամության մասին, անամոթաբար հրապարակայնորեն չեն գովազդի դա։ Այստեղ յուրաքանչյուրը պետք է իրեն մեկ հարց տա. Ով է այս գործիչը կամ գործիչները, ինչի է ուզում նա հասնել, գործնականում ինչպես են ապացուցել իրենց հավատարմությունն այս ամենին։

Ընդ որում, գործնականում նշանակում է գիտակցական կյանքի ընթացքում, այն աշխատանքում և այն ոլորտում, որտեղ նա իրեն դրսևորել է։ Մեր հասարակությունը համեմատաբար փոքր է, և շատ հեշտ է իմանալ, թե ով ով է։ Բացի այդ, միանգամայն ակնհայտ է, որ մենք պետք է հեռու մնանք բղավողներից ու պարծենկոտներից, ավելին, նման տարրերը պետք է հնարավորինս հեռու պահել պետական կառավարման համակարգից։ Այստեղ գլխավորն այն է, որ պարկեշտ մարդիկ այլևս չպետք է ամաչկոտ լինեն և չափից դուրս համեստություն ցուցաբերեն։ Մենք մեր պատմության ամենաճակատագրական ժամանակաշրջանում ենք, և հայրենասերները պետք է համախմբվեն, խարանել և չեզոքացնեն կեղծ մարգարեներին, դեմագոգներին և սրիկաներին։ Հայրենիքը լուրջ վտանգի տակ է, և նույնիսկ պասիվությունն այստեղ դավաճանության է հավասար»:

Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>