ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Չպիտի զարմանանք, որ երեկվա ողբերգության կապակցությամբ սրանք սգո օր չեն հայտարարում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնին «թառած» տխրահռչակ Արարատ Միրզոյանը հերթական ինքնահարցազրույցն է տվել «Արմենպրես» գործակալությանը:

Ինչի՞ մասին է այդ հարցազրույցը:

Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ միջազգային քաղաքական օրակարգի ուշադրությունը պահպանվում է, ցավոք սրտի, ոչ այնքան Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված աղետալի իրավիճակի, որքան աշխարհաքաղաքական շահերի ու խաղերի համատեքստում:

Արարատ Միրզոյանի ինքնահարցազրույցի առիթը, ըստ ամենայնի, վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավար կազմի կողմից հնչեցված մի շարք դրույթներն են, որոնց նա փորձել է արձագանքել: 

1. Արարատը «խնամքով» շրջանցել է ամենակարևոր հարցը, թե որ փաթեթի շուրջ են տեղի ունենում բանակցությունները, մինչդեռ նրա, Նիկոլի և ՔՊ-ական այլ դուրսպրծուկների վերջին հանրային խոսքից ակնհայտ է, որ բանակցություններն ընթանում են Արևմտյան տարբերակով, որը, հիշեցնեմ, խաչ է քաշում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ապագա կարգավիճակի վրա: 

2. Արարատը պնդել է, որ Հայաստանը կրկին ինչ-որ առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին, բայց հերթական անգամ այդ առաջարկությունների բուն բովանդակությունը հասանելի չէ հայ հասարակությանը, ինչը ևս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ մեր մեջքի ետևում վարվում են բանակցություններ, որոնք ակնհայտորեն տրորում են հայկական, պետական, ազգային շահերի կարմիր գծերը: 

3. Զավեշտալի է, որ Արարատ Միրզոյանը, ով թուլամորթաբար փախավ Մոսկվայում եռակողմ հանդիպման հնարավորությունից և կորցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ներկայությամբ Հայաստանի պահանջները արտահայտելու շանսը, խոսում է այն մասին, որ անկախ այդ հանդիպման հետաձգումից, հայկական կողմն ինչ-որ առաջարկներ է փոխանցել: 

 

4. Պակաս զավեշտալի չէ այն պնդումը, որ Հայաստանը «միջազգային հանրության հորդորներին ականջալուր է» և պատրաստ է ավելի ինտենսիվ բանակցել այն դեպքում, երբ միջազգային քաղաքական ճնշման կիզակետում պետք է լիներ ոչ թե Հայաստանը, որն առանց այդ էլ դավաճանական իշխանությունների ջանքերով չափից ավելի իջեցրել է նշաձողը, այլ ՝ Ադրբեջանը, որն ակնհայտորեն սադրիչ և ագրեսիվ գործողություններ է շարունակում իրականացնել Արցախի և Հայաստանի հանդեպ: 

5. Նիկոլի սադրանքից մազապուրծ եղած եւ դրա համար դիվանագիտական ծառայության ղեկավար դարձած Արարատ Միրզոյանը նաև պնդում է, որ Հայաստանը որևէ լիազորություն չունի Լաչինի միջանցքի հետ կապված՝ հղում անելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի վրա, կրկին սվաղելով այն փաստը, որ Հայաստանի գործող ղեկավարությունն է հասցրել իրավիճակը նման եռակողմ հայտարարության, ստորագրել է այդ հայտարարության տակ և «ջարդել» է Լաչինի միջանցքի այս աղետալի վիճակը Արցախի ժողովրդի գլխին:

6. Պակաս սրիկայություն չէ նաև ԼՂ ներքաղաքական իրավիճակին վերաբերող ակնարկը. ԼՂ ներքաղաքական կյանքը որևէ առնչություն չպետք է ունենար Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և այն ՀՀ ԱԳՆ պաշտոնը զբաղեցնող անձի պատասխանատվության տիրույթում չէ: 

7. Միրզոյանի՝ Լավրովյան վերջին ասուլիսին հնչած ադրբեջանական կողմի ականապատման մեղադրանքներին վերաբերող անդրադարձը նույնպես ուշացած է. երկու օր է անցել: Հայ քաղաքական մտքի առողջ հատվածն արդեն իսկ անդրադարձել է այդ հարցին: 

8. Ինչ վերաբերում է 2021 թվականի արտադրության հայկական ականների՝ ադրբեջանցիների ձեռքերում հայտնվելու փաստին, ապա ևս մեկ անգամ արձանագրենք, որ դա հնարավոր է դարձել միմիայն բանակի, Հայաստանի պաշտպանության, ԶՈՒ նկատմամբ ունեցած ընդհանուր բարձիթողի վիճակի, պատեհապաշտներին կադրերի նշանակումներով խրախուսելու քաղաքականության հետևանքով, որի արտացոլումն էր նաև երեկվա ողբերգական դեպքը: 

9. Հայաստանի արտաքին քաղաքականության սնանկության մասին փաստում է Արարատի նաև հետևյալ «միտքը»՝ «որպեսզի միջազգային հանրությունը համոզվի, որ միջանցքը փակ է, թող ՄԱԿ կամ ԵԱՀԿ փաստահավաք խումբ ուղարկի»: Այսինքն ՝ 40 օրվա ընթացքում ՀՀ իշխանություններին այդպես էլ չի հաջողվել, Արարատի փաստմամբ, միջազգային հանրությանն անհերքելի տվյալներ և ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը:

10. Հատկանշանակ է, որ Միրզոյանը «լայաղ» չի արել անդրադառնալ Եվրոպական Խորհրդարանի երեկ ընդունած բանաձևին ՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված, որն անկախ այն հանգամանքից, որ աշխարհաքաղաքական գնահատականներ էր պարունակում ռուս-արևմտյան հակամարտության պարագայում, այնուհանդերձ, հստակ մեղադրում է ադրբեջանական կողմին և հղում է անում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, որոնց թվում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։

11. Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպման ՝ Արարատի տված մեկնաբանություններին, ապա ակնհայտ է, որ սրանք նույնպես ուշացած են: 

Առաջին անգամ Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին նման ձևաչափը տապալելու մեջ ոչ թե Դավոսյան ֆորումում, այլ ՝ մի քանի շաբաթ առաջ Բաքվում արտասահմանցի լրագրողների և փորձագետների հետ տեղի ունեցած միջազգային հանդիպման ժամանակ: 

Հ. Գ. Եվ, ի դեպ, Դավոսի մասին. մինչև 44-օրյա պատերազմը Նիկոլը և իր թափթփուկները սիրում էին գնալ այնտեղ և «վիզը ծռած» նկարվել Ալիևի հետ: Այսօր, երբ ցանկացած միջազգային շփման հնարավորություն պետք է օգտագործել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ներկայացման, առաջխաղացման, Արցախի ժողովրդի ձայնը բարձրացնելու համար, Հայաստանի և ոչ մի պաշտոնյա Դավոսում ներկայացված չէ:

Անգամ ՀՀ նախագահի պաշտոնին «թառած» Վահագն Խաչատուրյանը, որ անցյալ տարի, ըստ ամենայնի, բավարարել էր իր տուրիստական հետաքրքրությունները Դավոսի հետ կապված, հարկ չի համարել այս տարի գնալ և խոսել:

Դրա փոխարեն Ալիևը բազմաթիվ հանդիպումներում առաջ է տանում Ադրբեջանի կողմից շրջանառվող հակահայկական կեղծ թեզերը, որոնց դեմն առնող չկա: 

Արարատի խղճուկ հարցազրույցն ընդամենն ընդգծում է պրոբլեմի սրությունը:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>