Ադրբեջանի հոգևոր առաջնորդը դժգոհ է Իրանից՝ Հայաստանին աջակցելու պատճառով, և հույս է հայտնում, որ «Թեհրանը կշտկի սխալները»
Դիտել նաև
Ադրբեջանը հիմա էլ թիրախավորել է Գևորգ Վարդանյանին
Հայաստանի համար ամոթի օր էր՝ Թեհրանում ու Մոսկվայում. «Կարճ ասած» (տեսանյութ)
Թեհրանում ղողանջեցին ՀԱԵ զանգերն հաջակցություն Արցախի ու Արցախի ժողովրդի․ Տեսանյութ
Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել, եթե առաջիկայում էլ ռումբեր ընկնեն Իրանի տարածք
Անկարայի և Թեհրանի միջև լարվածությունը շարունակվում է. Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
«Բացասաբար եմ վերաբերվում այն փաստին, որ Թեհրանն ու Երևանը դարձել են քույր քաղաքներ». Այս մասին լրագրողներին ասել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն։
ԿՄՎ-ի ղեկավարի խոսքով՝ Իրանը մեծ սխալ է թույլ տալիս իսլամի պատմության մեջ, որն աններելի է։
«Որպես շեյխ՝ ես կողմ եմ բոլոր պետությունների հետ նորմալ հարաբերություններին։ Հուսով եմ՝ Իրանը հասկանում է իր սխալը. Իրանը չպետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ»,-ասաց Փաշազադեն։
ԿՄՎ-ի ղեկավարն ասաց, որ Ադրբեջանում Իրանին վերաբերվում էին որպես եղբայրական երկրի. «Բայց հետո տեսանք, որ այս եղբայրն այլ եղբայր ունի»։
Zham.am