Ողջ-ողջ այրվել են 15 զինծառայող. դիվերսիայի վարկածը չեն բացառում ողբերգության վայրում. Տեսանյութ
Դիտել նաև
Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազին. Սպիտակցի Հայկոյի որդին կմնա ազատության մեջ
Ոտքից գլուխ սա քաղաքական հետապնդման պրոցես է. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)
ԱԳՆ-ի մոտ բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն. «5 իրավապաշտպաններ»
1 տոննա կոկաինի գործով կալանավորվածները ազատ են արձակվել․ նրանք ԱԺ նախկին պատգամավորի ընկերության աշխատակիցներ են. «Ժողովուրդ»
Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման վերաբերյալ, նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Գեղարքունիքի Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած խոշոր հրդեհի՝ փաշինյանական վարկածը կասկածանքով են ընդունում նաև ողբերգության վայրում: Զորամասի տրակտորիստ ներկայացած քաղաքացին մեր թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ մահացու հրդեհը դիվերսիայի հետևանք կարող էր լինել: Նրա խոսքով՝ գիշերվա այդ ժամին վառարանը վառած է եղել, ինչու՞ պիտի բենզին օգտագործվեր:
Փաշինյանի նախնական տվյալները համոզում են, որ սպան 5 լիտրանոց տարայով բենզին է փորձել լցնել վառարանը ու երբ կրակը բոցավառվել է, նա տարան շպրտել է զինվորների ուղղությամբ: Կացարան կոչվածը երեք սենյականոց մի տուն է եղել, որի միջանցքում՝ դռան մոտ է եղել վառարանը: Իսկ զինվորները՝ ժամկետայիններ, եղել են ննջարաններում:

