«Հորեղբոր որդին չի կարողացել մարմինը ճանաչել»․ հրդեհից զոհված Համլետ Դավթյանը սեպտեմբերյան մարտերի մասնակից էր
Դիտել նաև
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված՝ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է շարքային զինծառայող Համլետ Դավթյանը։ Նա Մարտունի քաղաքից էր, մասնակցել էր սեպտեմբերյան մարտերին։
«Ընտանիքի միակ որդին էր, իրենից մեծ երկու քույր ուներ։ Միակողմանի ծնողազուրկ էր, մայրը երկու տարի առաջ է մահացել։ Մարմինն անճանաչելի է եղել, հորեղբոր տղան չի կարողացել ճանաչել, հետո հորեղբայրն է մտել դիահերձարան եւ հաստատել, որ Համլետն է, խալի միջոցով է ճանաչել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղի վարիչ Անահիտ Գեւորգյանը։

