Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել 15 զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ
Դիտել նաև
Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան
Զինվորական ծառայության ժամկետը վեց ամսով կրճատելու նախագծին երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տրվեց
Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մարմինը՝ հրшզենшյին վնшսվածքով
Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա
Հավանություն տրվեց զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու նախագծին
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեն:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանության անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր հայկական զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին։
Այս ծանր պահին մենք մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,-ասված է ցավակցական հաղորդագրության մեջ։

