Դիրքերի այսպիսի կահավորում նախկինում չի եղել, զինվորների կյանքեր կփրկվեն. Անդրանիկ Քոչարյանը՝ մեկ ամիս առաջ. Տեսանյութ
«Երեկ Արծրուն Հովհաննիսյանը մի կահավորված փոքր հատված էր դրել դիրքերի, և հասկացողները հասկացան, թե նման կահավորանքի պայմաններում զինվորի կյանքը ինչպես կարելի է փրկել»,- ասում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 9-ին, «Ազատության» եթերում։ Անդրանիկ Քոչարյանը դա ասում է արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությանը, թե՝ «Այն աստիճան կահավորված չէր առաջնագիծը, որ Ադրբեջանը սեպտեմբերին 2-3 օրում հսկայական տարածքներ է գրավել»։
Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե Տիգրան Աբրահամյանին առաջարկել է միասին գնալ դիրքեր ու տեսնել, թե ոնց է կահավորվում։
Այսօր, երբ ահավոր վատ կահավորված զորանոցում 15 զինծառայող զոհվեց, տեղին է հիշել Անդրանիկ Քոչարյանին։
Մանրամասները՝ Yerevan.today-ի տեսանյութում