Պետք չէ ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին. ՔՊ–ական պատգամավորը` Պապիկյանի հրաժարականի մասին. Տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրաժարականի վերաբերյալ հարցը հիմա տեղին չէ, քանի դեռ հանգամանքները պարզված չեն։ ԱԺ-ում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
ՔՊ–ական պատգամավորը նշեց` պաշտպանության նախարարը, իշխանությունն է քաղաքական պատասխանատուն երկրում տեղի ունեցած յուրաքանչյուր իրավիճակի համար։
«Բայց դա չի նշանակում, որ միանգամից պետք է փորձենք քավության նոխազներ գտնել և ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին», - ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ 24News.am-ի տեսանյութում:

