Արցախում հումանիտար ճգնաժամ է, իսկ Հայաստանում՝ արժեքային. Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ էդուարդ Շարմազանովն ասում է, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը հանգեցնելու է հայկական պետականության կործանման: Վերջինիս կարծիքով՝ ստեղծված ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է՝ ազգային համախմբման միջոցով: