Արարատ Միրզոյանն այս տարի ևս կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կրկին կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը: «Ինչպես անցած տարի, այս անգամ ևս ես Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Ըստ ամենայնի՝ կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի կոնկրետ առարկայական արդյունքների հանգեցնելու համար»,- ասաց Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը 2022 թվականի մարտին մասնակցել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որի շրջանակներում հանդիպել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: