Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի
Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Պատերազմ Արցախում
Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան ՔՊ-ականներն ասում են՝ չգիտենք ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ, սա նշանակում է, որ բան է փոխվել. Ռուբեն Մելիքյան Կներեք, բայց իշխանությունների ասածը «Գյուլնազ տատու» հեքիաթներից է. Լարիսա Ալավերդյան Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Արդարադատության նախարարն իրավունք չունի նման պատասխան տալու. Հովհաննես Իշխանյան Փաշինյանի և Ալիևի «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է Հայաստանում ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ

ԹՈՒՐՔԻԱՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՎ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ. ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍԽԱԼՎՈՒՄ Է

«Իսկ Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որևէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որևէ անգամ սպառնացել է, որևէ սպառնալիք մեզ ներկայացրել է: Չի եղել ըտենց բան»,- երեկ հայտարարել է ՔՊ-ական մի պատգամավոր: Այս հայտարարությունը մեկն է այն բազմաթիվ վտանգավոր, Հայաստանի շահերին հակասող, պատմական իրողությունները աղավաղող հայտարարություներից, որոնք հնչում են այս պահին իշխող թիմի տարբեր ներկայացուցիչների կողմից: Այդ անձանց հակադարձելը և Թուրքիայի մասին իրականությունը ներկայացնելը արդեն վաղուց համարում եմ անօգուտ գործ, քանի որ նման հետևողականությամբ հակաՀայաստանյան թեզեր շռայլելը այլևս չիմացություն, անտեղյակություն կամ պատահականություն համարել հնարավոր չէ: Սակայն, որպես թուրքագետ, ինձ պատասխանատու եմ համարում հանրությանը ասել, որ վերոնշյալ միտքը սխալ է և որևէ կապ չունի օբյեկտիվ իրականության հետ: 

Եթե մի կողմ թողնենք վերջին տարիներին Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների բացահայտ և ուղղակի սպառնալիքները Հայաստանին և հայությանը, որոնք չգիտես ինչպես և ինչու չեն լսում ՔՊ-ական որոշ պատգամավորներ, ապա պետք է հստակ պնդել և փաստել, որ Թուրքիան սպառնացել և փորձել է Հայաստանի դեմ պատերազմ սկսել դեռևս 1992 և 1993 թվականներին: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը 1992 և 1993 թվականներին հայտարարել է. «Թուրքիան պետք է մի փոքր վախեցնի հայերին: Ի՞նչ կարող են անել հայերը եթե կրակոցներ լինեն, ռումբեր պայթեն, շքերթով մտնելո՞ւ են Թուրքիա»: 1992-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը Թուրքիայի վարչապետ Դեմիրելի հետ հեռախոսազրույցում բառացիորեն ասում է. «Ես Ձեզ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և Հայաստանի դեմ ռազմական ինտերվենցիայից զերծ մնալ»:

Հայաստանի հանդեպ Թուրքիայի այս սպառնալիքների մասին ես չեմ ասում, Հանթինգտոնն է ասում, Սեմյուել Հանթինգտոնը: Այսինքն՝ ներկայիս իշխող թիմի որոշակի ներկայացուցիչներ ոչ միայն խեղաթյուրում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պատմությունը, այլև սխալ են համարում Սեմյուել Հանթինգտոնին, հերքում Ջորջ Բուշին և այդ համապատկերում Թուրքիային ներկայացնում բոլորովին այլ, իրականության հետ կապ չունեցող լույսի ներքո: Ցավոք, ինչպես նկատել էի ամիսներ առաջ, ժիրայրլիպարիտյանական տեսությունը նորանոր «պտուղներ» է տալիս:

Եվ վերջում, պատմության հաճախ կրկնվելու համապատկերում ողբերգականորեն պարտադիր է կարդալ 100 տարի առաջ՝ 1920 թ. Հայաստանի Հանրապետության վրա քեմալական Թուրքիայի հարձակման օրերին «հայ» բոլշևիկների կողմից հայկական բանակի զինվորների և հասարակության շրջանում տարածված թռուցիկը հարձակվող թուրքական բանակի մասին. «...Մենք կոչ ենք անում ձեզ՝ չհավատալ դաշնակների հազարավոր ստերին, որովհետև եկողները ոչ թե թալանչի ավազակներ են, այլ՝ գյուղացիների, զինվորների և բանվորների ընկերներ՝ թուրք աշխատավորներ: Նրանք գալիս են ոչ թե ձեզ կոտորելու, այլ՝ թալանչի դաշնակների ձեռքից ձեզ ազատելու»: 

Հ.Գ. այս պահի իշխանություններ, ինքներդ ձեզ խաբում եք խաբեք, բայց հասարակությանը ինչո՞ւ եք խաբում, ինչո՞ւ եք թշնամուն բարեկամ ներկայացնում, իսկ սպառնալիքը՝ բարեբախտություն և շանս:

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>