ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

ՎԱՐԺԵՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻ ՉԼԻՆԵԼՈՒ ԳԻՆԸ

ՎԱՐԺԵՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻ ՉԼԻՆԵԼՈՒ ԳԻՆԸ

Պատանեկան տարիներիս տարբեր նախընտրած գրողներ ունեի, որոնցից մեկն էլ Ջեկ Լոնդոնն էր: Հայերեն թարգմանված նրա ստեղծագործություններից 12 հաստափոր հատորներ կային, բոլորն էլ կլանել էի կարճ ժամանակում: Հիմա շատ քիչ բան եմ հիշում իհարկե, գրեթե 30 տարի առաջ եմ կարդացել, բայց որոշ դրվագներ տպավորված մնացել են հիշողությանս մեջ: Այդպիսի մի դրվագ եմ բովանդակային ընդհանուր գծերով ցանկանում ներկայացնել: Երևի մի քիչ երկար կստացվի, նաև դաժան պատմություն է, զգայուն մարդիկ կարող են բաց թողնել այս գրառումը:

Գրողը նկարագրում է, թե ինչպես են կրկեսում վարժեցնում կենդանիներին: Հիմնական մեթոդները երկուսն են՝ ուտելիք կամ ցավ: Եվ ահա ներկայացվում է երկու կենդանիների՝ բենգալյան վագրին ու գրիզլի արջին ցավային սինդրոմի միջոցով վարժեցնելու բավականին դաժան պատկերները: Նախ բենգալյան վագրին վարժեցնելու պատմությունն է: Խնդիրը հետևյալն է. վարժեցնողի՝ մտրակով տված ազդանշանից հետո վագրը պետք է ցատկի բազկաթոռի վրա և մարդու նման նստի: Նախ վերևից օղակավոր պարան են իջեցնում և օղակն անց կացնում վագրի պարանոցին: Ապա վարժեցնողը մտրակով հարվածում է վագրի դնչին, այնուհետև բազկաթոռին: Ամեն անգամ, երբ գազազած կենդանին փորձում է հարձակվել վարժեցնողի վրա, օղակավոր պարանը քաշում են վերև և վագրին օդ բարձրացնում, ապա, որոշ ժամանակ անց, գրեթե շնչահեղձ եղած գազանին գցում են բազկաթոռի վրա: Եվ այս անմարդկային գործընթացը տևում է այնքան ժամանակ, մինչև խեղճացած և կոտրված կենդանին, վարժեցնողի՝ բազկաթոռին մտրակելու ձայնը լսելուն պես ցատկում և նստած մարդու տեսքով փռվում է բազկաթոռի վրա:

Այնուհետև նկարագրվում է գրիզլի արջին վարժեցնելու սարսափելի գործընթացը: Արջին վարժեցնողի կամքը թելադրելու համար անհրաժեշտ է նկատվում ցանկացած պահի նրան ցավ պատճառելու լծակ ունենալը: Դրա համար ընտրվում է նույն մեթոդը, ինչով որ ցուլին են հնազանդեցնում՝ մետաղե օղակ անց կացնելով մարմնի զգայուն հատվածում: Արջի պարագայում դրանք աչքերն են, ականջները և դունչը: Աչքերին բնականաբար հնարավոր չէ դա անել, մնում է մնացածը: Գրիզլիին կապկպում են, սեղմում վանդակի ճաղերին և ճաղերի մյուս կողմից ծակում քթի մի կողմը և օղակ դնում, որից պարան է կապված, որով վարժեցնողը կարող է անվտանգ տարածությունից ցավ պատճառել արջին և իր կամքը թելադրել: Ապա կենդանուն բաց են թողում վանդակի մեջ, որպեսզի միառժամանակ հարմարվի կատարվածին: Կատաղությունից ու ցավից խենթացած կենդանին սկսում է թաթերով քաշքշել օղակը և ի վերջո պոկում է այն՝ արյունլվիկ անելով դունչը: Ստիպված են լինում որոշ ժամանակ անց կրկնել նույն գործընթացը՝ ծակելով քթի մյուս կողմը: Գրիզլին դա էլ է պոկում: Նույնն է լինում նաև երկու ականջների պարագային: Ի վերջո գազանից ավելի գազանացած մարդիկ որոշում են ամեն դեպքում հաղթող դուրս գալ և ծակում են նաև արջի քթի միջին հաստ հատվածը: Բայց արջը պոկում է նաև դա՝ պատառոտելով դնչի գրեթե կեսը: Այստեղ արդեն վարժեցնողները խոստովանում են, որ իրենք այլևս անզոր են որևէ կերպ իրենց կամքը թելադրել կենդանուն: Իսկական դժոխքով անցնելով՝ անբան կենդանին հաղթում է՝ սարսափելի ծանր գին վճարելով անգամ վանդակում իր ազատությունը պահպանելու համար...

Հ. Գ. Չեմ ցանկանում որևէ կերպ բացատրել կամ մեկնաբանել, թե ինչու որոշեցի հանկարծ իմ հրապարակային գրառումներից էապես տարբերվող այպիսի պատմություն երկար-բարակ ներկայացնել: Ներողություն եմ խնդրում, եթե ծանր ազդեցություն կթողնի որոշ ընթերցողների վրա: Չնայած մեր տեսածն ու առօրյան պիտի որ տեղ թողած չլինի վարդագույն ակնոցի համար:

Հ. Գ. 2 Այս պատմության մեջ մի իրավիճակ բացակայում է. վարժեցնողի կողմից զգուշության կորուստը և գազանին հասանելի տարածության վրա հայտնվելը: Մինչդեռ երբեմն նաև այդպես է պատահում...

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

Տեր Ներսես քահանա Ասրյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>