Դավիթ Առուշանյանին ազատել են Շիրակի մարզպետի պաշտոնից. «Առավոտ» Օկուպացիոն ռեժիմի կարևոր նպատակներից մեկը՝ հայ հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելն է. փաստաբան Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է
18
«Մայր Հայաստանը» մասնակցելու է դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի միասնական ժամերգությանը Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա Արցախ vs Պաղեստին Հայկ Սարգսյանը մեղադրեց Ալեն Սիմոնյանին խաղային ոլորտի օլիգարխներին լոբբինգ անելու մեջ, որի արդյունքում նա կարող է զրկվել ՔՊ-ի ցուցակում լինելուց Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանը» մասնակցելու է դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի միասնական ժամերգությանը Քաղաքային իշխանությունը շարունակում է մսխել միլիոնավոր դրամներ Դավիթ Առուշանյանին ազատել են Շիրակի մարզպետի պաշտոնից. «Առավոտ» Շիրակի մարզում աղքատության ցուցանիշը շարունակում է մնալ ամենաբարձրը հանրապետությունում. Մհեր Մելքոնյան Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Հայաստանի և Ռուսաստանի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել «Մենք ենք եղել ԱԺ դահլիճում, որտեղ Փաշինյանը սպառնում էր Վարդան Ղուկասյանին ու նրա դեմ տեղի ունեցավ այդ հարձակումը». Գեղամ Մանուկյան Լևոն Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին․տեսանյութ Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա Օկուպացիոն ռեժիմի կարևոր նպատակներից մեկը՝ հայ հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելն է. փաստաբան Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է Արցախ vs Պաղեստին Հայկ Սարգսյանը մեղադրեց Ալեն Սիմոնյանին խաղային ոլորտի օլիգարխներին լոբբինգ անելու մեջ, որի արդյունքում նա կարող է զրկվել ՔՊ-ի ցուցակում լինելուց ԱԺ-ն հաստատել է 2026–ից 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար նոր նպաստների չափերը ՀՀ–ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայություն նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ՊՆ Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քաղաքացիական գործը. Նա ներկա չէ Ո՞ւմ ականջներն են ցցվել Փաշինյանի իշխանության հետևից․ «Կարճ ասած» «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից «Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում «զանգեզուրյան միջանցքից» և ԻԻՀ-ն կտրականապես դեմ է դրան. Ալի Աքբար Վելայաթի Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) 3-րդ օրն անընդմեջ ու շաբաթը մեկ անգամ նվազագույնը երեկոյան մի քանի ժամով հոսանքազրկվում է Նոր Նորքը Երևան քաղաքում, 21-րդ դարում ունենք անմարդկային ու անմխիթար վիճակում ապրող բնակիչներ (տեսանյութ) Կաթողիկոսի ու եպիսկոպոսների անունները զեղչող հոգևորականը իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից

ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել մի օրենքի, որին նախկինում դեմ էր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Պետական գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, որը քննադատվել է մասնագիտական օղակների, հասարակական կազմակերպությունների և խորհրդարանական ընդդիմության կողմից:

Նախագծին կողմ էր քվեարկել նաև իշխող խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Սա ուշագրավ է այն առումով, որ Տիգրանյանը նախկինում եղել է մի կազմակերպության անդամ, որը քննադատել է նախագիծը և բացասական կարծիք հայտնել դրա մասին: Խոսքը՝ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպության մասին է, որը ի թիվս մի քանի այլ ՀԿ-ների, քննադատել է նախագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթը Հերիքնազ Տիգրանյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս ստացվեց, որ պատգամավորը փոխեց իր կարծիքը, չի՞ վստահում իր նախկին գործընկերներին:

Վերջինս, սակայն, խուսափեց հստակ պատասխանել մեր հարցերին:

-Եկեք չմեկնաբանեմ, քանի որ տեղյակ չեմ՝ ի՞նչ կարծիք են հայտնել նախագծի վերաբերյալ: Դա լրիվ ուրիշ նախագիծ է եղել, սա լրիվ այլ օրենք է, տարիներ են անցել, այն ժամանակ այլ նախագծի մասին են կարծիք հայտնել, այս նախագիծը չի եղել, որի վերաբերյալ կարծիք ենք հայտնել, տարբեր նախագծերի մասին եք խոսում:

Հիշեցնենք, որ ըստ օրենքում առաջարկվող փոփոխոխությունների՝ նախ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանվել է «Պետական գաղտնիքի մասին»: Ըստ նախագծի` պետական գաղտնիք պարունակող՝ «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» դրոշմագրեր ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում պարտավոր են լինելու սահմանված կարգով տեղեկացնել այդ մասին ԱԱԾ–ին։

Այսպիսով, նախկին գործընկերների աշխատանքին այլևս չեն հետևում ՔՊ- ական պատգամավորներն իշխանություն դառնալուց հետո»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan