Իրանը տարածաշրջանի աշխարհագրության մեջ ոչ մի փոփոխություն չի ընդունի. Աբդոլլահիան
Դիտել նաև
Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար
Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան
Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
Իրանը տարածաշրջանի աշխարհագրության մեջ ոչ մի փոփոխություն չի ընդունի։ Այս մասին Անկարայում իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է IRNA-ն։
«Մենք կարծում ենք, որ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը հիմնարար սկզբունք է»,-ասել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանի աշխարհագրության մեջ փոփոխություններն անընդունելի են:
«Տարածաշրջանի երկրների միջեւ տրանսպորտային ուղիների բացումն այս համատեքստում կարեւոր հարցերից մեկն է, եւ մենք կարծում ենք, որ այդ հարցերի լուծումը կհանգեցնի առեւտրի ծաղկման եւ կայուն անվտանգության այս տարածաշրջանում»,-ասել է նա։
Աղբյուրը՝ news.am

