Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը ստուգել է Հայաստանի հետ սահմանին գտնվող «Կոմանդոս» զորամասը
Ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը, ցամաքային զորքերի հրամանատար Էնվեր Էֆենդիեւը եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այլ պաշտոնյաներ այցելել են N զորամաս, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մեծ թվով նորակոչիկներ ունեցող զորամասում ստուգվել է անձնակազմի ընդունելության գործընթացը, նախնական բազային դասընթացներին նորակոչիկների մասնակցությունը։ Ապա նախարարության ղեկավար կազմն այցելել է Հայաստանի հետ սահմանին տեղակայված «Կոմանդոս» զորամաս եւ այլ զորամասեր, հետեւել անձնակազմի լեռնային ինտենսիվ պատրաստվածությանը։ Վելիեւը հանձնարարել է զինծառայողների գործնական պարապմունքների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձնել մարտավարության մեթոդներին։ Վելիեւը համապատասխան պաշտոնատար անձանց հրահանգներ է տվել զինծառայողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի, զորավարժությունների եւ պարապմունքների ինտենսիվության եւ որակի բարձրացման մասին»,-նշում են ԶԼՄ-ները:
Աղբյուր՝ News.am