Թուրքիայում զինվորականներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին, զոհվել է երեք մարդ
Երեք մարդ զոհվել, 20 հոգի տուժել է թուրքական Մերսին նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից, տեղեկացրել է Demirören գործակալությունը։ Նշվել է, որ զինվորականներ տեղափոխող ավտոբուսը Մերսինից Նիգդե էր ուղեւորվում։
Անհայտ պատճառով ավտոբուսը բախվել է առջեւից գնացող բեռնատարին, որի թափքում մետաղական պրոֆիլներ էին։ Վթարի հետեւանքով ավտոբուսն այրվել է։
Վթարից զոհվել է երեք մարդ, եւս 20 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է պատահարի պատճառները եւ հանգամանքները։

