Այսօր սահմանազատման և սահմանագծման, Արցախյան օրակարգին վերաբերող հարցեր են քննարկվելու Վրացական ֆուտբոլի հաջողության և մեր անելիքների մասին. Անդրանիկ Թևանյան Arabat/Արագած/Արարատ Միրզոյանի արկածները Խորվաթիայում
1
Մակրոնը կոչ է արել երկրորդ փուլում ժողովրդավարական և հանրապետական ​​դաշինք ստեղծել Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունն է Երբ մարդիկ ընդվզում են՝ դրա դիմաց ստանում են հայհոյանք, կալանք, ծեծ, ռումբ, ջարդ ու արյուն. Բագրատ սրբազանը՝ Սիսիանում Բագրատ սրբազանի հանդիպումը Գորիսում (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Գորիսում դիմավորել է Առուշ Առուշանյանը Բագրատ սրբազանը Շուռնուխում է Բագրատ Սրբազանը Կապանում է Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 5-ին Մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ. Արցախցի կինը՝ Բագրատ Սրբազանին Գյուղերը կարգավիճակ պետք է ունենան․ Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Մակրոնի քաղաքական ուժը պարտվեց ընտրությունների առաջին փուլում Գարեգին Երկրորդը երիտասարդներին հորդորել է ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Այսօր սահմանազատման և սահմանագծման, Արցախյան օրակարգին վերաբերող հարցեր են քննարկվելու ՔՊ-ական ոհմակը պիտի վերանա, քշվի մեր երկրից․ ՔՊ-ական պատգամավորի հորաքույր «2 ժամում թափվել է հուլիս ամսվա տեղումների նորմային հավասար անձրև»․ Սուրենյան Մակրոնը կոչ է արել երկրորդ փուլում ժողովրդավարական և հանրապետական ​​դաշինք ստեղծել Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունն է Երբ մարդիկ ընդվզում են՝ դրա դիմաց ստանում են հայհոյանք, կալանք, ծեծ, ռումբ, ջարդ ու արյուն. Բագրատ սրբազանը՝ Սիսիանում Վրացական ֆուտբոլի հաջողության և մեր անելիքների մասին. Անդրանիկ Թևանյան Բագրատ սրբազանի հանդիպումը Գորիսում (տեսանյութ) Իրենք տարատեսակ ճնշումներով, վախեր սերմանելով, փորձում են ժողովրդին հետ պահել մեր շարժումից, բայց իրականությունն այլ է. Բագրատ Սրբազան Arabat/Արագած/Արարատ Միրզոյանի արկածները Խորվաթիայում Բագրատ Սրբազանին Գորիսում դիմավորել է Առուշ Առուշանյանը Մորուքով է խաբել՝ մի ժամանակ չունեցած, 6 տարի վրան պահած, Էդ էլ է խաբեության իմիջ. Բագրատ սրբազանը գորիսեցիներին Բագրատ սրբազանը Շուռնուխում է Եվրո-2024-ի Գերմանիա-Դանիա խաղն ընդհատվել է կայծակի և ուժգին կարկուտի պատճառով (տեսանյութ) Ցախավելներն «օդի մեջ» են կորել, Երևանը՝ կեղտի մեջ. չմաքրվող կոռուպցիա (տեսանյութ) Քամին Մոսկովյան-Տերյան խաչմերուկում ծառ է տապալել՝ վնաս պատճառելով կայանած մեքենային․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի պատճառով մենք դարձել ենք ոչ միայն անորոշ ապագայի, այլև անորոշ անցյալի երկիր. Արմեն Աշոտյան Միրզոյանն ու Բորելը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Բագրատ Սրբազանը Կապանում է Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 5-ին Մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ. Արցախցի կինը՝ Բագրատ Սրբազանին Ինչպե՞ս կարող է ստախոսը լինել երկրի ղեկավար․ Շարժման առաջնորդ ՔՊ-ն ռիսկի չի դիմի. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) Գյուղերը կարգավիճակ պետք է ունենան․ Բագրատ սրբազան Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարարի հետ Իրան. թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50%-ի շեմը, երկրորդ փուլ կլինի Իրանի նախագահական ընտրությունների արդյունքներն՝ այս պահի դրությամբ Այս իշխանությունների բանաձևածը անհայրենիք ու անհիշողություն կենսաբանական օրգանիզմի «գաղափարաբանությունն» է. «Փաստ»

«Արցախը հանձնելուն սատարելը», «օտարերկրյա շահ սպասարկելը» արտահայտությունները չեն զրպարտում ՀՔԱՎ–ին․ AntiFake.am–ը հաղթել է դատարանում

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ–ն (ՀՔԱՎ) դատարանում պարտվել է AntiFake.am–ին։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ավագ Գաբրիելյանի նախագահությամբ, 2022թ․ դեկտեմբերի 27–ին վճռել է մերժել ՀՔԱՎ–ի հայցն ընդդեմ AntiFake.am կայքի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և 1 միլիոն դրամ փոխհատուցման պահանջների մասին։ Դատարանը որոշել է, որ «օտարերկյա շահը սպասարկելով, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով ու վերջնարդյունքում՝ Արցախը հանձնելուն սատարելով», «օտարերկրյա շահի սպասարկման, վերջնարդյունքում՝ Արցախը հանձնելուն սատարելու», «…Այս ՀԿ-ների աշխատակիցներն իրենց կործանարար գործունեության և Արցախը հանձնելուն նպաստելու դիմաց ստացել են միլիոնավոր դոլարների գումար» արտահայտությունները զրպարտչական չեն ՀՔԱՎ–ի համար։ 

Արթուր Սաքունցին պատկանող կազմակերպությունը դատարան էր դիմել 2021թ․ հունվարի 26–ին։ Ըստ ՀՔԱՎ–ի՝ AntiFake.am կայքում հրապարակված «Որքան գումար են ստացել Հայաստանում գործող ՀԿ-ները Արցախը հանձնելուն սատարելու դիմաց» վերտառությամբ լրատվական նյութում հեղինակի որոշ մտքեր արատավորել են Սաքունցի ղեկավարած կազմակերպության գործարար համբավը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է հոդվածում տեղ գտած հետևյալ արտահայտություններին․

«Ներկայացնում ենք Հայաստանում գործող ամենաակտիվ պրոարևմտյան հասարակական կազմակերպությունների անուններն ու դրանց տարեկան ֆինանսավորման չափը, որոնք, տարիներ շարունակ հանդես գալով քաղաքացիական հասարակության անվան տակ, իրականում Հայաստանում զբաղված են եղել օտարերկյա շահը սպասարկելով, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով ու վերջնարդյունքում՝ Արցախը հանձնելուն սատարելով: Տվյալները վերցված են «Dun & Bradstreet» տվյալների մշակման և վերլուծական ընկերության կայքէջից։ ․․․ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որի նախագահը Արթուր Սաքունցն է, ստացել է 1160000 դոլար, այդ թվում՝ 655992 դոլարը՝ Սորոսի հիմնադրամից և 36396 դոլարը NED-ից։ ․․․ Բազմիցս գրել ենք վերը նշված հասարակական կազմակերպությունների Հայաստանում ծավալած գործունեության և դրանց բացասական ազդեցության մասին։ Այս ՀԿ-ների աշխատակիցներն իրենց կործանարար գործունեության և Արցախը հանձնելուն նպաստելու դիմաց ստացել են միլիոնավոր դոլարների գումար։ Նշենք նաև, որ արևմտյան ֆոնդերը շարունակում են ֆինանսավորել այս կառույցներին և Հայաստանում օտարեկրյա շահերը սպասարկող անձանց, ինչից կարելի է հետևություն անել, որ դրանց «առաքելությունը» Հայաստանում ավարտված չէ»։

ՀՔԱՎ ներկայացնող փաստաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը պնդել են՝ AntiFake.am–ը Սաքունցին պատկանող կազմակերպությանը վերագրել է այնպիսի գործողությունների կատարում, որը իրականությանը չի համապատասխամում։ Ըստ նրանց՝ ՀՔԱՎ–ը երբևէ Արցախը հանձնելուն սատարելուն կամ նպաստելուն ուղղված գործունեություն չի ծավալել, որևէ անգամ նման վերագրվող գործունեությունը իրականացնելու համար գումարներ չի ստացել։ Ըստ Սաքունցի՝ «Արցախը հանձնելուն օժանդակելն» ամենապիտակավոր արտահայտությունն է: «Զինվորականները, եթե լսեն այն արտահայտությունը, որ ՀԿ-ն նպաստել է Արցախը հանձնելուն, ապա նրանց մոտ կառաջանա թերահավատություն, դրանով իսկ կնսեմացվի պատիվն ու արժանապատվությունը»,– ասվում է հայցադիմումի մեջ։

AntiFake.am–ի շահերը դատարանում ներկայացրել է փաստաբան Դավիթ Ավագյանը։

 
 
 

Դատարանը՝ ուսումնասիրելով գործի փաստերը, եկել է այն եզրակացության, որ AntiFake.am–ի կողմից հրապարակած արտահայտությունները՝ «…օտարերկրյա շահը սպասարկելով, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով ու վերջնարդյունքում` Արցախը հանձնելուն սատարելով», ՀՔԱՎ–ին չեն վերագրում հանցանքի կամ զանցանքի կատարում, հետևաբար նաև ՀՀ սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի ՍԴՈ-997 որոշմամբ արտահայտած իրավական վերլուծության լույսի ներքո բացակայում է անձի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորող արտահայտությունը: Արտահայտությունը զրպարտություն գնահատվելու համար անհրաժեշտ է նաև, որ անձի վերաբերյալ ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական: Տվյալ դեպքում, պատասխանողի կողմից կատարված հետևյալ արտահայտությունները` «…օտարերկրյա շահը սպասարկելով, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով ու վերջնարդյունքում` Արցախը հանձնելուն սատարելով», պարունակում են վերացական բնույթի դատողություններ և չեն հանդիսանում փաստացի տվյալներ: Ինչ վերաբերվում է «…Այս ՀԿ-ների աշխատակիցներն իրենց կործանարար գործունեության և Արցախը հանձնելուն նպաստելու դիմաց ստացել են միլիոնավոր դոլարների գումար» արտահայտությանն, ապա դատարանն արձանագել է, որ այն վերացական կարգով հասցեագրվել է ՀԿ-ների աշխատակիցներին և ոչ թե «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ին, հետևաբար հիշյալ արտահայտությունը նույնպես չի կարող գնահատվել որպես հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan