Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Իշխանության գինը

Նիկոլ Փաշինյանն ու նրա արցախյան դրածոն՝ Արայիկ Հարությունյանը բացառապես մեկ խնդիր են լուծում՝ փրկել սեփական կաշին։

Այս հանցակիցների կաշին փրկելու լավագույն տարբերակն իշխանություն ունենալն է։ Այդ իշխանության գինը Հայաստանն ու Արցախն են։ Սակայն դա մեր «հերոսներին» չի հետաքրքրում։ Իրենք գիտեն, թե ինչ են արել ու անելու մեր երկրի դեմ։ Գիտեն, որ դա չի կարող անհետևանք մնալ։ Դրա համար էլ իշխանություն են պահում, որ անվտանգ լինեն։ Իսկ եթե իշխանություն չունենան, ապա շահագրգռված կլինեն, որ չլինեն այն սուբյեկտները, որոնք իրենց դատելու են ու պատժեն։ Այդ սուբյեկտները Հայաստանն ու Արցախն են։

Նիկոլի գործարքը

Նիկոլ Փաշինյանն իր կաշին փրկելու համար գործարքի է գնացել։ Նա պարտավորվել է Արցախից ու Հայաստանից հեռացնել ռուսական զորքերին։ Հակառուսական հիստերիան հենց դրա համար է հրահրվում։

Լաչինի միջանցքի փակումն Ալիևի ու Փաշինյանի կողմից օգտագործվում է ռուս խաղաղապահների առաքելությունն արժեզրկելու համար։

Պրահայում Նիկոլը համաձայնել է Արցախը համարել ադրբեջանական։ Հենց դա է եղել պատճառը, որ Ադրբեջանն արդեն անցել է գրոհի՝ շրջափակելով Արցախը։

Նիկոլին Արևմուտքը խոստացել է Բելառուսի նախագահի դրածո թեկնածու Տիխանովսկայայի ճակատագիրը՝ ապաստան ու անվտանգ կյանք։ Փոխարենը պահանջել է Ռուսաստանի դեմ աշխատանք։ ԱՄՆ և բրիտանական հետախուզական ծառայությունների ղեկավարները հենց այդ ծրագրի դետալները հստակեցնելու համար էին եկել Հայաստան ու հանդիպել Նիկոլին։

Նիկոլը համաձայնել է գործարքի գնալ ու հիմա կատարում է իր խոստումը՝ Հայաստանը թշնամացնել Ռուսաստանի հետ։

Արայիկի գործարքը

Արցախի Նիկոլը՝ Արայիկ Հարությունյանը համեմատաբար «մելկի սոշկա» է։ Նրա գործարքը Նիկոլի հետ է։ Ինքը պետք է օգնի Նիկոլին՝ Պրահայում կայացած հակահայկական համաձայնությունների կյանքի կոչելու համար։

Արայիկն էլ գիտի, որ ի վերջո չի պլստալու։ Նաև գիտի, որ իր միակ երաշխավորը Նիկոլի իշխանությունն է։ Հենց Նիկոլը չլինի, Արայիկը կհայտնվի խորավածի մանղալի վրա։

Արայիկի գործարքի դետալներից մեկն այն է, որ ինքը պետք է թույլ չտա Արցախում լայնամասշտաբ ընդվզում Նիկոլի դեմ։ Ու դա նրան առայժմ հաջողվել է (առանձին քննադատական դրսևորումները մի կողմ դրած. դրանք մթնոլորտ չեն, թեև շարքային ղարաբաղցիներն ատում են Նիկոլին)։

Հիմա Արցախում նիկոլենք խնդիր են դրել ներքաղաքական ու պետական կառավարման քաոս առաջացնել, որպեսզի կարողանան պրահյան համաձայնությունները կյանքի կոչել։ Թե ինչքանով դա կստացվի, պարզ կդառնա մոտ օրերս։ Այո՛, այս ամենն արդեն օրերի հարց է։ Վճռվում է Արցախի ու Հայաստանի ճակատագիրը։

Մեկ բան հստակ է․ իշխանության գինը չի կարող պետությունը լինել։ Նիկոլն ու իրենից կախված Արայիկը պետք է ուղարկվեն պատմաքաղաքական աղբանոց՝ դատաիրավական միջանցքով։

Կորյուն Մանուկյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>