Դուբայում անօդաչու թռչող տաքսի ծառայություն է փորձարկվել (տեսանյութ)
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Դուբայում առաջին անգամ փորձարկվել է «Volocopter» անօդաչու թռչող տաքսին: Ինչպես տեղեկացնում է «Tech Insider»-ը, հսկայական անօդաչու սարքը, որը նախատեսված է 2 ուղևորի համար, համալրված է 18 օդային պտուտակով և 9 մարտկոցով:
Ըստ աղբյուրի՝ յուրաքանչյուր չվերթ կարող է տևել 30 րոպե: Օդային տաքսին կարելի է կանչել սմարթֆոնի հավելվածի օգնությամբ՝ նշելով ուղևորին անհրաժեշտ ուղղությունը:
Աղբյուրը հայտնում է, որ փորձարկումները կտևեն մոտ 5 տարի, որոնց ժամանակ օդաչուներ կներգրավվեն:
Դուբայում այս տրանսպորտային միջոցը դիտարկվում է որպես ապագայի ուղևորափոխադրող հիմնական միջոց:
Zham.am